Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ ԵՎ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐ

Ներդրումային դրամներ



«Նոյյան տապան» ներդրումային դրամ


««Նոյյան տապան»-ը ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին ներդրումային դրամն է: Հայաստանի Հանրապետության սահմաններում այն հանդիսանում է օրինական վճարամիջոց իր անվանական արժեքով:
Նոյյան տապանը Հայաստանի պատմության ամենավառ խորհրդանիշներից է: Համաշխարհային ջրհեղեղի և Նոյյան տապանի մասին լեգենդը հայտնի է բոլոր ժողովուրդներին: Դարեր շարունակ տարբեր ազգերի ներկայացուցիչներ որոնել են Նոյյան տապանը Արարատ լեռան գագաթին: Անգամ մեր օրերում հայտնվում են «փաստացի» ապացույցներ տապանի գոյության մասին:
«Նոյյան տապան» ներդրումային դրամի թողարկումը և դրա ձեռքբերումը աշխարհի տարբեր երկրների ներդրողների, հավաքորդների և դրամագետների կողմից լայնորեն նպաստելու է Հայաստանի դարավոր պատմության ճանաչմանն ու մշակութային արժեքների տարածմանը:​
ՀՀ կենտրոնական բանկը «Նոյյան տապան» ներդրումային դրամի հատման, գովազդման, տարածման և վաճառքի իրավունքը տվել է «GEIGER EDELMETALLE GmbH» գերմանական ընկերությանը: «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղների արդյունահանմամբ, ունի տարբեր քաշերի ոսկե, արծաթե, պլատինե ձուլակտորների և ներդրումային դրամների հատման արտադրամասեր, միջազգային շուկայում հանդիսանում է թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի վաճառքն իրականացնող առաջատար ընկերություններից մեկը:
Ներկայումս ՀՀ կենտրոնական բանկը «Նոյյան տապան» ներդրումային դրամի վաճառք չի իրականացնում: Այլ տեղերից ձեռք բերված դրամները կարող են ընդունվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրենց անվանական արժեքով, եթե դրանք իսկական են և պահպանել են իրենց ամբողջական տեսքն ու քաշը: 
«Նոյյան տապան» ներդրումային դրամը ձեռք բերելու համար խնդրում ենք այցելել www.geiger-edelmetalle.de կայքը: 

«Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամներ

«Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները պատրաստված է 999 հարգի արծաթից: Թողարկվում են 2011-2012 թվականներից ¼, ½, 1, 5, 10 տրոյան ունցիա, 1 և 5 կգ քաշերով՝ յուրաքանչյուր տարի տվյալ տարվա տարեգրումով:

  


1/4 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ
Անվանական արժեքը՝ 100 դրամ





1/2 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ
Անվանական արժեքը՝ 200 դրամ





1 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ
Անվանական արժեքը՝ 500 դրամ





5 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ 
Անվանական արժեքը՝ 1000 դրամ

 

 

 

 

 





10 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ 
Անվանական արժեքը՝ 5000 դրամ

 





1 կիլոգրամ քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ 
Անվանական արժեքը՝ 10․000 դրամ

 

 

 

 





5 կիլոգրամ քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամ 
Անվանական արժեքը՝ 20․000 դրամ

 

 

 

 




«Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամներ


«Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները պատրաստված է 999,9 հարգի ոսկուց: Թողարկվում է 2020 թվականից 1 գրամ և ¼, ½, 1 տրոյան ունցիա քաշերով՝ յուրաքանչյուր տարի տվյալ տարվա տարեգրումով: 

 


1 գրամ քաշով «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամ
Անվանական արժեքը՝ 100 դրամ





¼ տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամ
Անվանական արժեքը՝ 10000 դրամ





½ տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամ
Անվանական արժեքը՝ 25000 դրամ




1 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամ
Անվանական արժեքը՝ 50000 դրամ

 

 

 

 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next