«Դրամագետ» վաճառասրահը գտնվում է ՀՀ
կենտրոնական բանկի շենքում` Դեղատան փող., 3 հասցեով: Այստեղ իրականացվում է ՀՀ
կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների և այլ դրամագիտական
արժեքների (հուշամեդալներ, հուշադրամների և հուշամեդալների հավաքածուներ,
հուշադրամների տուփեր, պատիճներ և այլն) վաճառք: Վաճառասրահում ներկայացված են
նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրատարակված գրքեր, կատալոգներ, բուկլետներ ՀՀ
թղթադրամների և մետաղադրամների մասին:
«Դրամագետ» վաճառասրահում հուշադրամները
կարելի է ձեռք բերել ոչ միայն որպես հավաքորդական առարկա, այլև որպես հարատև
նվերներ` հոբելյանների, ծննդյան տարեդարձերի, այլ տոնական և հիշարժան
իրադարձությունների համար:
Վաճառասրահի աշխատակիցները հաճույքով
կծանոթացնեն հաճախորդներին առաջարկվող տեսականուն և կտրամադրեն տեղեկատվություն
ՀՀ կենտրոնական բանկի սպասվելիք թողարկումների մասին: Հաճախորդները կարող են
կիսվել իրենց տպավորություններով «Դրամագետ» վաճառասրահի Գնահատության գրքում:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված
բոլոր հուշադրամներն ունեն իսկության հավաստագիր` հաստատված ՀՀ կենտրոնական
բանկի նախագահի ստորագրությամբ: Հուշադրամները վաճառվում են տուփերով, և
հաճախորդներին տրամադրվում են գեղարվեստորեն ձևավորված տեղեկատվական
բուկլետներ, որոնք պատմում են այն իրադարձության մասին, որին նվիրված է
հուշադրամը:
«Դրամագետ» վաճառասրահում վաճառքն
իրականացվում է ինչպես կանխիկ դրամով (ՀՀ դրամով), այնպես էլ անկանխիկ («ArCA»,
«Visa», «MasterCard», «American Express» բանկային քարտերով):
«Դրամագետ» վաճառասրահը խնդրում է
հաճախորդներին գնման առարկան ընտրելիս լինել ուշադիր և նախազգուշացնում է, որ
գնված առարկան ենթական չէ վերադարձի կամ փոխանակման:
«Դրամագետ» վաճառասրահի
աշխատանքային օրերն են` երկուշաբթի-ուրբաթ, ժամը 10:00-16:00, ընդմիջում`
13:30-14:30:
Հեռախոսահամար` (+374 10)
592 592 (հետևել հրահանգներին):