ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ ԵՎ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐ
Հավաքորդական թղթադրամներ
"Նոյյան տապան" հավաքորդական թղթադրամ - 500 դրամ
Չափ |
Սերիան |
Հիմնական գույներ |
Դիմերես |
Դարձերես |
140x76 մմ |
«ՆՏ» |
ոսկեգույնը, մոխրագույնը, շագանակագույնը և երկնագույնը |
Նոյյան տապանի մասունքով մասանց պահարանի և Էջմիածնի վանքի պատկերներն են, հետին մասում երևում է Արարատ լեռը |
Նոյի ու նրա ընտանիքի անդամների, իսկ նրանց աջ ու ձախ կողմերում տարբեր կենդանիների ու թռչունների պատկերներն են՝ Արարատ լեռան համապատկերին: |
Շրջանառության մեջ է դրվել 2017թ. նոյեմբերի 22-ին:
Հիմնական պաշտպանական հատկանիշները |
Հումք |
Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որն երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է:
|
1. Ջրանիշ Նոյյան տապանի պատկերով բազմերանգ ջրանիշ և թղթադրամի անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ։ |
 |
2. Պաշտպանական ներգիծ Պատուհանաձև պաշտպանական ներգիծ. ունի ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ, վառ «լողացող» 3D օղակներ և իրար հաջորդող հատվածներ՝ Նոյյան տապանի պատկերը, «500» և «AMD» ապամետաղականացված գրառումները։ |
 |
3. Թափանցիկ պատուհան Թափանցիկ պատուհան՝ Նոյյան տապանի հստակ պատկերով: |
 |
4. Խորը տպագրություն Թղթադրամի դիմերեսին պատկերված Նոյյան տապանի մասնատուփը և Էջմիածնի վանքը, ինչպես նաև թղթադրամի անվանական արժեքն արտահայտող թվանշաններն ու բառերը տպագրված են խորը տպագրության եղանակով, ունեն բարձր մակերես և հստակ շոշափվում են։ |
 |
5. Մանրատառաշար և մանրապատկերներ Թղթադրամի դիմերեսին և դարձերեսին առկա են մանրատառաշար և մանրապատկերներ, որոնք տեսանելի են միայն խոշորացույցով դիտելիս։ |
 |
6. Ուլտրամանուշակագույն հատկանիշ Թղթադրամի դիմերեսին և դարձերեսին առկա են լուսածորող ներկով տպագրված մասեր, որոնք տեսանելի են միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո։ |
|
7. Կինեգրամ Թղթադրամի դիմերեսին առկա է պաշտպանական փայլաթիթեղ, որը պարունակում է շարժման և ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշներով Նոյյան տապանի մասունքի 3D պատկերը, ինչպես նաև՝ փայլուն պատկերներ Նոյյան տապանի մասնատուփի վերևի և ներքևի հատվածներում: |
 |
8. Օպտիկապես փոփոխական ներկ Թղթադրամի դիմերեսին առկա է պաշտպանական հատկանիշ՝ ձիթենու ճյուղը կտցին աղավնու տեսքով. պարունակում է ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ և 3D վառ «լողացող» օղակներ: |
|