Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Դրամավարկային քաղաքականություն

Ռազմավարություն

 
Իրենց հիմնական խնդիրն իրագործելու նպատակով կենտրոնական բանկերը կարող են ընտրել դրամավարկային քաղաքականության իրականացման տարբեր ռազմավարություններ: Ներկայումս առավել լայն կիրառում ունեցող ռազմավարություններն են.
  • Փողի ագրեգատների նպատակադրումը,
  • Փոխարժեքի նպատակադրումը,
  • Գնաճի նպատակադրումը:
2006 թվականի հունվարի 1-ից ՀՀ կենտրոնական բանկը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի  սահմաններում փողի ագրեգատների նպատակադրումից պաշտոնապես անցում է կատարել գնաճի նպատակադրման ռազմավարության: Այս ռազմավարության համատեքստում որպես դրամավարկային քաղաքականության միջանկյալ նպատակ գնաճի կանխատեսված մակարդակն է, իսկ որպես գործառնական նպատակ` կարճաժամկետ տոկոսադրույքը: Ընդ որում` ՀՀ ԿԲ-ը դրամավարկային քաղաքականության ռազմավարության, միջանկյալ և գործառնական նպատակների ընտրության հարցում լիովին անկախ է:
Դրամավարկային քաղաքականության հիմնական ռազմավարությունների, այդ թվում ՀՀ-ում ներկայումս կիրառվող գնաճի նպատակադրման ռազմավարության էությունը և հիմնական բաղադրիչները առավել մանրամասն ներկայացված են «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունման հիմնավորում» փաստաթղթում:
 
Դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմ
Գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո դրամավարկային քաղաքականությունն իրականացվում է հետևյալ ճանապարհով: Եթե ԿԲ-ը գնահատում է, որ կանխատեսվող գնաճը շեղվում է նպատակային թիրախից, ապա սկսում է փոփոխել դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքը, ինչն էլ  դրամավարկային քաղաքականության ազդեցության փոխանցման մեխանիզմի միջոցով նվազեցնում է միջանկյալ նպատակի` կանխատեսված գնաճի, շեղումը գնաճի նպատակային թիրախից: Դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմներն այն ուղիներն են, որոնց միջոցով դրամավարկային քաղաքականությունը ազդում է ձեռնարկությունների, սպառողների և ֆինանսական միջնորդների տնտեսական գործունեություն իրականացնելու որոշումների` հետևաբար տնտեսական ակտիվության և գների վրա: Կարճաժամկետ տոկոսադրույքների փոփոխությունը, որը տեղի է ունենում ԿԲ դրամավարկային քաղաքականության գործիքների կիրառման միջոցով (հիմնականում կարճաժամկետ ռեպո գործառնություններ), որոշակի ժամանակահատվածում արտացոլվում է այլ տոկոսադրույքների վարքագծում: Իսկ վերջիններս, նախ և առաջ, հանդիսանալով փոխառության և սպառման այլընտրանքային ծախսեր` իրենց ազդեցությունն են ունենում համախառն պահանջարկի վրա` ներդրումների և սպառման փոփոխությունների հետևանքով: Փոխարժեքի փոփոխությունը իր հերթին տնտեսական ակտիվության և գների վրա ազդում է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ճանապարհներով: Ուղղակի ազդեցությունը արտահայտվում է ներմուծված հումքային և պարենային ապրանքների տեղական արժույթով արտահայտված գների ուղղակի փոփոխման միջոցով: Փոխարժեքի անուղղակի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա դրսևորվում է զուտ արտահանման վրա ազդեցության միջոցով:
Այնուամենայնիվ, գնաճը կամ սպասվող գնաճը կարող է լինել նաև առաջարկի գործոնների հետևանք (միջազգային գների թանկացում, գյուղատնտեսական արտադրության ծավալների կրճատում և այլն), որոնց գնաճային կամ գնանկումային ազդեցությունները ժամանակի ընթացքում չեզոքանում են: Այս պարագայում դրամավարկային քաղաքականության արձագանքը տարբերվում է պահանջարկի գործոններով պայմանավորված գնաճի նկատմամբ արձագանքից:
Գնաճի վարքագծի վրա ազդող առաջարկի հնարավոր գործոնները մանրամասն ներկայացված են «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունման հիմնավորում» փաստաթղթում (էջ 10):   
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next