Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Դրամավարկային քաղաքականություն

Արժութային քաղաքականություն

 
ՀՀ կենտրոնական բանկի արժութային քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության արժութային պահուստների արդյունավետ կառավարման միջոցով ՀՀ դրամի հուսալիության ու միջազգային հեղինակության բարձրացմանը, ընթացիկ արժութային գործառնությունների և կապիտալի շարժի, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ իրավատնտեսական դաշտի ստեղծմանը: Այդ նպատակների իրականացման համար հայտարարվել է համապատասխան արժութային ռեժիմ, մշակվել են արժութային համակարգի գործունեության սկզբունքները և սահմանվել օրենսդրական կարգավորման շրջանակները:
 
Արժութային ռեժիմ
ՀՀ կենտրոնական բանկը վարում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, ինչը համահունչ է ազատականացված կապիտալի հաշվի գործարքների և անկախ դրամավարկային քաղաքականության իրականացման սկզբունքներին: Կենտրոնական բանկի միջամտությունը արժութային շուկային իրականացվում է` ելնելով դրամավարկային քաղաքականության նպատակներից: Շուկայում ձևավորված փոխարժեքների հիման վրա Կենտրոնական բանկը հրապարակում է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքները:
 
Արժութային կարգավորման դաշտի համառոտ նկարագրություն
Արժութային կարգավորման դաշտը ներառում է Հայաստանի Հանրապետությունում արժութային գործարքների կնքման կարգն ու պայմանները, արժութային արժեքների տնօրինման, տիրապետման և օգտագործման դեպքերը, կարգն ու պայմանները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները:
 
ՀՀ տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
 
Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, ներառյալ` ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները և իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները ապահովագրավճարներն և ապահովագրական հատուցումները, ընդունվում են  Հայաստանի Հանրապետության դրամով:
 
ՀՀ տարածքում իրավաբանական անձանց կանոնադրական և բաժնեհավաք կապիտալում դրամական (փողային) ներդրումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով: ՀՀ տարածքում փողային շահումները կարող են գովազդվել և տրվել միայն Հայաստանի Հանրապետության դրամով:
 
Ներքին արժութային շուկայում ինչպես ՀՀ ռեզիդենտները, այնպես էլ ոչ ռեզիդենտները առանց սահմանափակումների և իրենց համար նախընտրելի փոխհամաձայնեցված փոխարժեքով իրականացնում են արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ Կենտրոնական բանկի և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց` բանկերի, օտարերկրյա բանկերի` ՀՀ գործող մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, լիցենզավորված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձանց (արժութային դիլերներ-բրոքերներ), արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետեր), արտարժույթի առուվաճառք սակարկություններ կազմակերպող անձանց միջոցով:
 
Ազատականացված է ինչպես վճարային համակարգի, այնպես էլ ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից հաճախորդների սպասարկման հետ կապված արժութային գործառնությունների իրականացումը: ՀՀ տարածքում գործող բանկերը, դրանց մասնաճյուղերը, ինչպես նաև ոչ ռեզիդենտ բանկերի` ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերը կարող են սպասարկել միջազգային պրակտիկայում ընդունված բոլոր տեսակի հաշիվները: Նման սկզբունք է գործում նաև ռեզիդենտների կողմից օտարերկրյա բանկերում միջազգային բանկային պրակտիկայում կիրառվող հաշիվների բացման ոլորտում:
 
Առանց սահմանափակումների իրականացվում է մինչև 10 հազար ԱՄՆ դոլարի համարժեք կանխիկ արտարժույթի, այլ արժութային արժեքների (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների) և գանձապետական տոմսերի, ինչպես նաև ճանապարհային չեկերի Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ու Հայաստանի Հանրապետությունից արտահանումը: Նշված գումարը գերազանցող արժութային արժեքները Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունից ներմուծելու կամ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություն արտահանելու դեպքում պահանջվում է մաքսային հայտարարագրում:
 
Ազատականացված են նաև կապիտալի շարժի հետ կապված գործառնությունները (ուղղակի և պորտֆելային ներդրումները, անշարժ գույքի նկատմամբ սեփականության և այլ իրավունքների ձեռքբերման վճարների փոխանցումները, երկարաժամկետ (180 օրվանից ավելի) ֆինանսական միջոցներով գործառնությունների իրականացումը): Սակայն Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի կայունության պահպանման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, վիճակագրական կամ տնտեսական ռիսկերի կանխարգելման և վիճակագրական նպատակներով կարող է սահմանել կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքների իրականացման կարգ ու պայմաններ:
 
Անդամակցումը Արժույթի միջազգային հիմնադրամին
1992 թվականի ապրիլի 28-ին Հայաստանն անդամակցվելով Արժույթի միջազգային հիմնադրամի` ընդունել է Համաձայնագրի VIII հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ բաժիններով նախատեսված պարտավորությունները: Սրանով Հայաստանը միջազգային հանրությանը հավաստիացնում է, որ վարելու է հուսալի տնտեսական քաղաքականություն` օժանդակելով սահմանափակումներից զերծ բազմակողմանի վճարումների համակարգի զարգացմանը:
 
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next