Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ներածություն Որակավորման վկայական ունեցող անձիքՊատժամիջոցներ Կորած, ոչ պիտանի փաստաթղթերՊետական տուրք



Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Ներածություն

 
ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է Հայաստանի ֆինանսական հատվածի կարգավորումն ու վերահսկողությունը:
 
ՀՀ ֆինանսական շուկայի խոշորագույն մասնակիցն է բանկային համակարգը, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների 83.5%-ը:
 
2021 թվականի դեկտե​մբերի 31-ի դրությամբ ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցներն են՝
 
  • 17 բանկ` 553 մասնաճյուղով,
  • 46 վարկային կազմակերպություն` 178 մասնաճյուղով,
  • 7 ապահովագրական ընկերություն և 4 ապահովագրական միջնորդ (բրոքեր),
  • 15 ներդրումային ընկերություն, 
  • 4 ակտիվների  կառավարիչ, 
  • 8 կենսաթոշակային ֆոնդ,
  • 45 ներդրումային ֆոնդ,
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա, 
  • Հայաստանի ֆոնդային բորսա, 
  • 29 հաշվետու թողարկող ընկերություն,
  • 81 գրավատուն,
  • 199 արտարժույթի առք ու վաճառք իրականացնող փոխանակման կետ (մասնաճյուղերը ներառված չեն),
  • 13 դրամական փոխանցումներ իրականացնող  ընկերություն,
  • 8 վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություն,
 
31.12.2021 թվականի դրությամբ բանկային համակարգի 
  • ընդհանուր ակտիվները կազմում են 7 տրլն 85 մլրդ դրամ,
  • ընդհանուր կապիտալը կազմում է 918 մլրդ դրամ,
  • ընդհանուր պարտավորությունները կազմում են 6 տրլն 167 մլրդ դրամ:
 
Բանկային համակարգի ակտիվների 52.2%-ը (կամ 3 տրլն 698 մլրդ դրամը) բաժին է ընկնում տնտեսությանը տրամադրած վարկերին: Բանկերի պարտավորությունների 58.6%-ը (կամ 3 տրլն 617 մլրդ դրամը) կազմում են ֆիզիկական և իրավաբանական (բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների) անձանցից ներգրաված միջոցները: Բանկային համակարգի կապիտալի կազմում (փաստացի լրացված) կանոնադրական հիմնադրամի մեծությունը կազմում է 563.0 մլրդ դրամ: ՀՀ բանկային համակարգում կենտրոնացվածությունը գնահատվում է ցածր. կենտրոնացվածության Հերֆինդալ-Հիրշմանի գործակիցը ՀՀ բանկային համակարգում 31.12.2021 թվականի դրությամբ ըստ ընդհանուր ակտիվների կազմում է 0.089, ըստ ընդհանուր պարտավորությունների` 0.093, ըստ ընդհանուր կապիտալի` 0.070:
 
31.12.2021 թվականի դրությամբ վարկային կազմակերպությունների 
  • ընդհանուր ակտիվները կազմում են 676.2 մլրդ դրամ,
  • ընդհանուր պարտավորությունները կազմում են 300.7 մլրդ դրամ,
  • ընդհանուր կապիտալը կազմում է 375.5 մլրդ դրամ:
 
31.12.2021 թվականի դրությամբ ապահովագրական ընկերությունների 
  • ընդհանուր ակտիվները կազմում են 66.9 մլրդ դրամ,
  • ընդհանուր պարտավորությունները կազմում են 46.8 մլրդ դրամ,
  • ընդհանուր կապիտալը կազմում է 20.1 մլրդ դրամ:
 
31.12.2021 թվականի դրությամբ ներդրումային ընկերությունների 
  • ընդհանուր ակտիվները կազմում են 67 մլրդ դրամ,
  • ընդհանուր պարտավորությունները կազմում են 55.3 մլրդ դրամ,
  • ընդհանուր կապիտալը կազմում է 11.7 մլրդ դրամ:
31.12.2021 թվականի դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի 
  • ընդհանուր ակտիվները կազմում են 483.1 մլրդ դրամ
  • ընդհանուր պարտավորությունները կազմում են 0.6 մլրդ դրամ
  • զուտ ակտիվները կազմում են 482.5 մլրդ դրամ
31.12.2021 թվականի դրությամբ վճարահաշվարկային կազմակերպությունների 
  • ընդհանուր ակտիվները կազմում են 64.8 մլրդ դրամ,
  • ընդհանուր պարտավորությունները կազմում են 38.4 մլրդ դրամ,
  • ընդհանուր կապիտալը կազմում է 26.4 մլրդ դրամ:
 
31.12.2021 թվականի դրությամբ գրավատների 
  • ընդհանուր ակտիվները կազմում են 8.6 մլրդ դրամ,
  • ընդհանուր պարտավորությունները կազմում են 6.4 մլրդ դրամ,
  • սեփական կապիտալը կազմում է 2.2 մլրդ դրամ:
2021 թվականի ընթացքում փոխանակման կետերում իրականացվել է` 
  • 538.5 մլն ԱՄՆ դոլարի առք և 517.3 մլն ԱՄՆ դոլարի վաճառք,
  • 76.9 մլն Եվրոյի առք և 72.7 մլն Եվրոյի վաճառք։
 
ՀՀ տարածքում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների գործունեություն իրականացնելու լիցենզիա է ունեցել 2 ներդրումային ֆոնդի կառավարիչ: Յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ:
31.12.2021 թ. դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը կազմել է 482.5 մլրդ դրամ: Տարեվերջի դրությամբ զուտ ակտիվներ / ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 7.8 %:​ 

ՀՀ արժեթղթերի շուկան կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքով, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, այլ օրենքներով և իրավական ակտերով: 
   
 

 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next