Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 

Կազմակերպական կառուցվածք

 

  ՖԴԿ-ն Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական հետախուզության ազգային մարմինն է, որի նպատակը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդնումն ու կիրարկումն է: Կենտրոնն իր կառուցվածքում ունի 5 բաժին` Իրավական ապահովման, Վերլուծությունների, Տեղեկատվական համակարգերի մշակման ու զարգացման, Միջազգային հարաբերությունների և Ռազմավարական վերլուծության և վերահսկողության բաժինները:

 Իրավական ապահովման բաժինն իրականացնում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության մշակումն ու բարելավումը` ոլորտում առկա միջազգային ստանդարտների և լավագույն փորձի հիման վրա, կարգավորում է ներպետական երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, ապահովում է կասկածելի գործարքների և գործարար հարաբերությունների վերլուծության արդյունքների իրավական պատշաճ ձևակերպումը:

 Վերլուծությունների բաժինը հաշվետվություն տրամադրող անձանցից, պետական իրավասու մարմիններից և օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմիններից ստացված ՓԼ/ԱՖ հետ կապված տեղեկությունների հիման վրա իրականացնում է գործառնական վերլուծություններ։ 

 Տեղեկատվական համակարգերի մշակման ու զարգացման բաժինն  ապահովում է ՖԴԿ-ում շահագործվող տեղեկատվական համակարգերի սպասարկումը և զարգացումը, այդ թվում՝ հաշվետվություն տրամադրող անձանցից ստացվող հաշվետվությունների մուտքագրումը տվյալների շտեմարան, վերլուծությունների իրականացման համար գործիքների մշակումը և ներդրումը:

 Միջազգային հարաբերությունների բաժինն ապահովում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում միջազգային չափանիշների՝ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ներդրման առաջարկների ներկայացումը, համակարգում է միջազգային կառույցների և օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմինների հետ ՖԴԿ-ի համագործակցությունը, ապահովում է միջազգային կառույցների կողմից ընդունվող բանաձևերի կատարումը:  

 Ռազմավարական վերլուծության և վերահսկողության բաժինն իրականացնում է ՓԼ/ԱՖ մեթոդների և միտումների բացահայտման,  ռիսկերի ազգային գնահատման ուղղված ռազմավարական վերլուծություններ, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում վերահսկող մարմին չունեցող հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ իրականացնում է ՓԼ/ԱՖ ռիսկահենք վերահսկողություն:




Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next