Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսական կայունության հաշվետվություն

 
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ֆինանսական կայունության վերաբերյալ վերլուծությունների արդյունքները անմիջականորեն ներկայացնում է ֆինանսական կայունության հաշվետվությունում: Ֆինանսական կայունության հաշվետվությունը հրապարկվում է 2007թ-ից սկսած տարեկան, իսկ 2010թ-ից արդեն նաև կիսամյակային պարբերականությամբ: Ֆինանսական կայունության հաշվետվության հիմնական նպատակն է կարճաժամկետ հեռանկարում իրական և ֆինանսական հատվածներում նախկին և սպասվող զարգացումների համատեքստում երկրի ֆինանսական կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի նկարագրումը: Հաշվետվությունում ներկայացվում է որոշակի ժամանակահատվածի համար ֆինանսական կայունության վերաբերյալ կենտրոնական բանկի գնահատականը, առկա ռիսկերը և դրանց կանխարգելման կամ չեզոքացմանն ուղղված միջոցառումները: Պարբերականի հրապարակումը թույլ է տալիս բարձրացնել ֆինանսական հաստատությունների, ձեռնարկությունների, տնտեսվարողների ու բնակչության տեղեկացվածության մակարդակը, և ապահովում է Կենտրոնական բանկի գործունեության թափանցիկությունը: Հավանական ռիսկերի աղբյուրների և ֆինանսական կայունության խոցելիության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն իր հերթին նպատակ ունի կողմնորոշելու հասարակությանը` ստեղծված իրավիճակներում որոշումների կայացման առումով:
 
ՀՀ ֆինանսական կայունության վրա ազդող ռիսկերը կարող են ծագել Հայաստանի ներքին տնտեսությունում, երկրից դուրս` արտաքին տնտեսությունում և բուն ֆինանսական համակարգում: Ելնելով վերոնշյալից` ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության հաշվետվությունում անդրադարձ է կատարվում ռիսկերին հինգ հիմնական ուղղություններով.
  • Համաշխարհային տնտեսության (մակրոմիջավայր և ֆինանսական շուկաներ) զարգացումներից ածանցվող ռիսկեր
  • ՀՀ մակրոմիջավայրի զարգացումներով պայմանավորված ռիսկեր
  • ՀՀ ֆինանսական շուկայում տեղ գտած զարգացումներից ածանցվող ռիսկեր
  • ՀՀ ֆինանսական հաստատություններից ածանցվող ռիսկեր
  • ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքներից ածանցվող ռիսկեր
Կենտրոնական բանկի կողմից շարունակական աշխատանքներ են տարվում նշված փաստաթղթի հետագա զարգացման և ընդգրկունության բարձրացման ուղղությամբ` հաշվի առնելով միջազգային փորձը և առաջացող նոր մարտահրավերները:
 
ֆինանսական կայունության հաշվետվություն (կիսամյակային)
 
ֆինանսական կայունության հաշվետվություն (տարեկան)
 
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next