Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf
 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Ներածություն

  
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բնորոշմամբ Ֆինանսական կայունության ապահովումը, որը հանդիսանում է հիմնական նպատակ ի լրումն գների կայունությանը, ֆինանսական համակարգը փլուզումից կամ խափանումից զերծ պահելն է, այնպես, որ համակարգը շարունակի ապահովել անհրաժեշտ իրացվելիության մակարդակ, գործարքների և փոխանցումների անխափան իրականացում, տնտեսությունում խնայողությունների ներդրման ունակության պահպանում:
 
Ֆինանսական կայունության ամենաընդհանուր սահմանմամբ այն ընկալվում է որպես ֆինանսական հաստատությունների և ֆինանսական շուկաների կայունություն, և ոչ թե առանձին վերցրած հաստատության սնանկության և/կամ ակտիվների գների տատանողականության բացակայություն:
Ֆինանսական կայունության ապահովումը ենթադրում է ռիսկերի հիմնական աղբյուրների, ֆինանսական ռիսկերի ոչ ճիշտ կառավարման, ակտիվների գների ձևավորման անարդյունավետության բացահայտում և համապատասխան քաղաքականության իրականացում:
Կայուն ֆինանսական համակարգը էական դեր ունի տնտեսության առողջ զարգացման համար: Այդ տեսանկյունից անհրաժեշտ է վստահ լինել, որ ֆինանսական համակարգը ապահով է և կայուն, ունակ է պատշաճ կերպով տնտեսությանը մատուցել հիմնական ֆինանսական ծառայությունները:
 
Ֆինանսական կայունության ապահովումը հանդիսանում է մի շարք երկրների կենտրոնական բանկերի առաջնային խնդիրներից մեկը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ցածր գնաճը, գործազրկության մակարդակը, բարձր տնտեսական աճը, որպես դրամավարկային և այլ պետական մարմինների խնդիրներ, ժամանակակից տնտեսություններում չեն կարող ապահովվել առանց զարգացած և կայուն ֆինանսական համակարգի միջնորդության, որի միջոցով են դրամավարկային քաղաքականության միջոցառումները արդյունավետորեն փոխանցվում տնտեսության մյուս հատվածներին:
 
 
 
Ֆինանսական կայունության ապահովումը որպես Կենտրոնական բանկի հիմնական նպատակ

ֆինանսական կայունության ապահովման գործում Կենտրոնական բանկի կողմից կիրառվող գործիքները

Ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված Կենտրոնական բանկի քաղաքականությունները

Ֆինանսական կայունության եւ հատուկ կարգավորման հանձնաժողով

 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next