Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ներածություն



Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ներածություն



Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ելնելով ֆինանսական համակարգի կայունության ապահովման անհրաժեշտությունից և ֆինանսական համակարգին բնորոշ յուրահատկություններից իր խնդիրների շարքում առանձնացրել է «ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը»:
Կենտրոնական բանկի ներքո ստեղծվել է «Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման» կենտրոնը, որը վերոնշյալ խնդրի իրագործման համար իրականացնում է հետևյալ գործառույթները`
  • Սպառողների շահերի պաշտպանության համար համապատասխան կարգավորման դաշտի ձևավորում և կատարելագործում,
  • Ֆինանսական կազմակերպությունների վարվելակերպի կանոնների մշակում և կատարելագործում,
  •  Սպառողների իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում, ֆինանսական կրթման գործիքների մշակում և կատարելագործում,
  • Ֆինանսական ծառայությունների սպառողների համար հատուկ ինտերնետային կայքի (www.abcfinance.am) վարում և կատարելագործում,
  • Թեժ գծի վարում,
  •  և այլն:
  
Հարգելի այցելուներ
ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայություններին ծանոթանալու համար կարող եք այցելել  https://www.fininfo.am:
Համակարգի միջոցով Դուք կարող եք Ձեզ անհրաժեշտ պայմաններով որոնել և համեմատել ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայություններն ու դրանց հիմնական պայմանները:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից «ֆինանսական իրազեկվածության բարձրացման» շրջանակում իրականացվող միջոցառումներին և իրադարձություններին կարող եք հետևել www.abcfinance.am «Ֆինանսներ բոլորի համար» կայքի ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնում:
 
 
Այցելելով www.abcfinance.am կայք` սպառողը կգտնի ֆինանսների վերաբերյալ պարզ և մատչելի շարադրված տեղեկատվություն և կստանա իրեն հուզող հարցերի պատասխանները:
 
Կայքի նպատակն է տեղեկացնել, բացատրել և ուսուցանել յուրաքանչյուրին առաջին հայացքից բարդ թվացող ֆինանսների աշխարհի մասին: Կայքը հնարավորություն է ընձեռում ավելացնել գիտելիքները ֆինանսական ծառայությունների, դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ, և այդ ամենի արդյունքում սպառողը կկարողանա կայացնել տեղեկացված որոշումներ, ճշգրիտ պլանավորել սեփական ֆինանսները, կիմանա ուր դիմել օգնության համար, ինչպես պաշտպանել սեփական շահերը, ինչ քայլեր ձեռնարկել ֆինանսական վիճակը բարելավելու համար, ինչպես օգտագործել ֆինանսները կյանքի տարբեր իրավիճակներում և այլն: Պատահական չէ, որ կայքը կրում է «ֆինանսներ բոլորի համար» անվանումը:
Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև բողոքների և առաջարկությունների համար կարող եք զանգահարել ԿԲ –ում գործող թեժ գծի հետևյալ հեռախոսահամարով` (+374 10) 592 592 (ներքին՝ 3335):
 
Հղումներ`
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next