Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

​​​
Ի՞նչ է գնաճը:
 
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը որոշակի պարբերականությամբ ՀՀ տնտեսության առանձին հատվածների համար հաշվարկում է գների շարժը ներկայացնող ժամանակային շարքեր՝ գների ինդեքսներ: Oրինակ`  սպառողական շուկայի համար՝ սպառողական գների ինդեքս, ընդհանուր տնտեսության համար՝ ՀՆԱ-ի դեֆլյատորը, որը տնտեսությունում արտադրված բոլոր ապրանքների և ծառայությունների գների միջին աճն է, արտաքին առևտրում` արտահանման գների ինդեքս, ներմուծման գների ինդեքս և այլն: Ցանկացած ինդեքսի հավելաճի տեմպն այդ հատվածի, կամ ճյուղի գնաճն է և հաճախ ունի հաշվարկման մեթոդական առանձնահատկություն: Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ ՀՀ-ում գնաճ տերմինը հիմնականում կիրառվում է, երբ խոսքը գնում է սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) հավելաճի տեմպի մասին: Այն թեև ամբողջովին չի արտացոլում տնտեսությունը, սակայն, առավել ընկալելի է հասարակության համար:
 
Ո՞վ և ինչպես է հաշվարկում գնաճի ցուցանիշը:
 
Գնաճը սպառողական գների ինդեքսի հավելաճի տեմպն է: Սպառողական գների ինդեքսը ներկայացնում է սպառողական շուկայում գների շարժը:
Սպառողական շուկայի համար գների ինդեքս (ՍԳԻ) ԱՎԾ-ն հաշվարկում է ամսական պարբերականությամբ, դիտարկելով 470 ապրանքների և ծառայությունների գները ՀՀ 10 մարզերում և Երևանում: 470 ապրանքների և ծառայությունների ցանկն ընտրվել է հասարակության շրջանում սպառողական ծախսերի վերաբերյալ հարցումների իրականացման արդյունքում: 
Գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը մանրամասն ներկայացվում է http://armstat.am/file/doc/99466703.pdf հասցեում:
 
Ի՞նչ է բնականոն գնաճը:
 
Բնականոն գնաճը այն ցուցանիշն է, որը զերծ է գների շոկային (կարճաժամկետ և կտրուկ) տատանումներ ունեցող ապրանքների և ծառայությունների գնաճից: Օգտվելով ԱՎԾ կողմից հաշվարկված գնաճի ցուցանիշի հիմքում ընկած տեղեկատվությունից (ենթացուցանիշներից) և կիրառելով հաշվարկման նույն սկզբունքը՝ ԿԲ-ում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է բնականոն գնաճի ցուցանիշը: Այն բացառում է շոկերի ազդեցությունը. օրինակ՝ մրգերի և բանջարեղենի գների կտրուկ աճը կամ նվազումը՝ պայմանավորված բնակլիմայական պայմաններով, կամ օրինակ՝ միջազգային շուկայում որևէ ապրանքի գնի աճը կամ նվազումը, որը ՀՀ ներմուծման և ՀՀ-ում սպառման արդյունքում հանգեցնում է գնաճի կամ գնանկման: Օրինակ 2009  ընդհանուր գնաճը կազմել է 6.5%, բնականոն գնաճը՝ 5.3%: Տարբերությունը՝ 1.2 տոկոսային կետը կոմունալ ծառայությունների սակագների աճով էր պայմանավորված: 2010 թվականի ընթացքում ընդհանուր գնաճը կազմել է 9.4%, իսկ բնականոն գնաճը՝ 6.3%: Տարբերությունը՝ 3.1 տոկոսային կետը պայմանավորված է եղել ինչպես բնակլիմայական անբարենպաստ պայմաններում գյուղատնտեսական արտադրանքի գների աճով, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գների աճով, որը ներմուծվող ապրանքների գների միջոցով ազդեցություն է թողել ՀՀ գնաճի ցուցանիշի վրա: Ստացվում է, որ ԿԲ կողմից հաշվարկվող բնականոն գնաճն ընդհանուր գնաճի այն մասն է, որը զերծ է առաջարկի շոկերից: Ներկայումս ԿԲ-ն նպատակադրում է ընդհանուր գնաճի 12-ամսյա ցուցանիշը, և հետևում է բնականոն գնաճի ցուցանիշին՝ գնաճի վրա համախառն պահանջարկի զարգացումների ազդեցությունը գնահատելու նպատակով:
Բնականոն գնաճի հաշվարկման մեթոդաբանությունը մանրամասն ներկայացվում է http://www.cba.am/AM/panalyticalmaterialsresearches/banber_verluc3.pdf հասցեում:
 
Գնաճի ինչ տեսակներ կան և դրանցից ո՞րն է նպատակադրում ՀՀ ԿԲ-ն: 
 
Սպառողական շուկայում գնաճ երևույթը չափելիս կիրառվում են մի քանի տեսակի ցուցանիշներ: Դրանք կարող են տարբերվել ժամկետայնությամբ՝ ամսական, եռամսյակային, տարեկան: Իրենց հերթին այս ցուցանիշները կարող են լինել միջին կամ ժամանակահատվածի վերջի դրությամբ: Եթե օրինակ համեմատում ենք 2012 մարտ ամսվա գների մակարդակը 2011թ. մարտի գների հետ, ապա ստացվում է 12-ամսյա գնաճ՝  ժամանակահատվածի վերջի դրությամբ: Իսկ երբ համեմատում ենք 2012 թ. հունվար-մարտ ամիսների գնաճը 2011թ. հունվար-մարտ ամիսների գների մակարդակի հետ՝ ապա դա գնաճի միջին ցուցանիշ է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Երբ համեմատում ենք 2012 թ. մարտին գների մակարդակը 2012 թվականի փետրվարի գների մակարդակի հետ, այն ամսական ցուցանիշ է ժամանակահատվածի վերջի դրությամբ և այսպես շարունակ: Գնաճի ցուցանիները տարբերակվում են նաև ընդգրկմամբ. օրինակ՝ ընդհանուր կամ բնականոն, որոնց տարբերությունը ներկայացված է կետ 3-ում:
Գնաճի ցուցանիշների այս բազմազանությունից ԿԲ-ն նպատակադրում է 12-ամսյա ցուցանիշը՝ ժամանակահատվածի վերջի դրությամբ: Այսինքն՝ ԿԲ-ն նպատակադրում է յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ 12-ամսյա գնաճը 4%±1.5տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում պահելու համար:
 
Ինչու՞ է ԿԲ-ն նպատակադրում 12-ամսյա և ոչ թե միջին գնաճ:   
 
Ենթադրենք ԿԲ-ն նպատակադրում է միջին գնաճը՝ այսինքն՝ T+1 թվականի հունվար-դեկտեմբերը՝ նախորդ` T տարվա նույն ժամանակահատվածի միջին գների նկատմամբ: T-ն այստեղ ընթացիկ տարին է, (T+1)՝-ը հաջորդ, (T-1)-ը՝ նախորդ: Միջին գնաճի հաշվարկման մեթոդաբանությունն այնպիսինն է, որ եթե T թվականի հունվարին արձանագրված լինի որևէ գնային շոկ (օրինակ՝ հացահատիկի գների անսպասելի մեծ աճ միջազգային շուկայում) և հետևաբար՝ բարձր գնաճ, ապա այն 2 տարի՝ T թվականի հունվարից մինչև T+1 թվականի դեկտեմբեր ամիսն արտացոլվելու է միջին գնաճի ցուցանիշում: Շոկի ազդեցության աստիճանաբար մարումից հետո գնաճը կայունանում է, սակայն միջին գնաճի ցուցանիշը բարձր է մնում: ԿԲ-ն կանխատեսում է բարձր միջին գնաճ և բարձրացնում տոկոսադրույքները: Այս պարագայում անցյալի իներցիայից ելնելով գների սպասվելիք մակարդակն ավելի բարձր կլինի, թեև գների սպասվելիք մակարդակն արդեն կարգավորված է: ԿԲ արձագանքն այդ պարագայում ոչ համարժեք է, ընկալելի չէ և կարող է գնաճային սպասումների ոչ ճիշտ ազդակներ ձևավորել: Կստացվի, որ ԿԲ-ն ապագայի գնաճային միջավայրին արձագանքելու փոխարեն արձագանքում է նախկինում գրանցված գնաճին:  
12-ամսյա գնաճի պարագայում այդ շոկը գնաճի ցուցանիշում արտացոլվում է միայն 12 –ամիս՝ T+1 թվականի հունվարը,  գնաճի 12-ամսյա կանխատեսումներն ավելի ճիշտ են արտացոլում գնաճային միջավայրը, հետևաբար ԿԲ արձագանքը համարժեք է իրավիճակին՝ թե՛ տոկոսադրույքների ուղղորդման, թե՛ սպասումների ձևավորման տեսակետից:  
Օրինակ
2011 թվականի սկիզբը գնաճային էր, սակայն 2010 թվականի դեկտեմբերին միջին գնաճն ավելի ցածր էր, քան 12-ամսյա գնաճը: 2011 թվականի երկրորդ կեսին գնաճային  միջավայրն ակնհայտորեն մեղմվել էր, ԿԲ-ն կանխատեսում էր առաջիկա ժամանակահատվածի համար ցածր 12-ամսյա գնաճ, սակայն բարձր միջին գնաճ (քանի որ 2010-ին և 2011-ի սկզբին գնաճը բարձր էր): Փաստացի, այդպես էլ եղավ. Արձանագրվեց 12-ամսյա 4.7% գնաճ և 7.7% միջին գնաճ: Ստացվում է, որ միջին գնաճն նպատակադրելով՝ ԿԲ գործողություններն այսօր ոչ համարժեք կլինեն կանխատեսվող գնաճային միջավայրի նկատմամբ:
Նմանապես, եթե տարեվերջին է կանխատեսվում/արձանագրվում գնային շոկ, ձևավորվում է բարձր գնաճային միջավայր, 12 –ամսյա բարձր գնաճ, միջին գնաճի ցուցանիշում դա բավարար չափով չի արտացոլվում, և այն պահպանվում է ցածր մակարդակում: Միջին գնաճին հետևելով ԿԲ-ն չի արձագանքի բարձր գնաճային միջավայրին, այնինչ դա անհրաժեշտ է: 
Այդ իսկ պատճառով գնաճային միջավայրին դրամավարկային քաղաքականության արձագանքման տեսակետից խելամիտ է նպատակադրել 12-ամսյա գնաճը, ինչպես վարվում են գնաճ նպատակադրող բոլոր կենտրոնական բանկերը:    
Ստորև ներկայացվում են 12-ամսյա և միջին գնաճերի ցուցանիշները 2006-2011 թվականների համար: Աղյուսակի վերջում տրվում է նաև այդ ցուցանիշների նշված ժամանակահատվածի միջին թվաբանական, որից հետևում է, որ միջին ժամկետում դրանք գրեթե համընկնում են:   
 
12-ամսյա գնաճ
միջին գնաճ
2006
5.2
2.9
2007
6.6
4.5
2008
5.2
9.0
2009
6.5
3.5
2010
9.4
8.2
2011
4.7
7.6
2006-11թթ միջին թվաբանական
6.3
5.9
 
Ավելին, բացի այն որ միջին գնաճի նպատակադրումը դրամավարկային քաղաքականության տեսակետից աննպատակահարմար է, տնտեսվարող սուբյեկտները գների շարժի վերաբերյալ իրենց պատկերացումները ձևավորում են ժամանակահատվածի վերջի դրությամբ, այլ ոչ թե միջին գնաճի ցուցանիշներով, օրինակ՝ այս պահի գները համեմատում են նախորդ տարվա նույն պահի գների հետ, կամ հետևում են հաջորդ տարվա այդ պահի համար կանխատեսվող գների հետ: Ելնելով նշվածից՝ հասարակության հետ հաղորդակցման տեսանկյունից, որը խիստ կարևորվում է դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացում, նպատակահարմար է նպատակադրել ոչ թե միջին, այլ 12-ամսյա գնաճը: 
 
 
  
 
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության և հուսալիության ապահովումն է` ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով:
Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Հիմնադրամի գործունեության նպատակը «Ֆիզիկական անձանց բանկային  ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպանությունն է:
Միայն դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը սահմանված է 16 մլն դրամի, իսկ միայն արտարժութային ավանդի համար` 7 մլն դրամի չափով:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 7 մլն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 16 մլն հայկական դրամով։
Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7 մլն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 7 մլն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
 
 
 
 
1.  Ինչ հիմունքներով է կատարվում ընդունելությունը ՀՀ կենտրոնական բանկ:
 Հարցի պատասխանը կարող եք գտնել Համալրում ենթաբաժնում: 
2.  Ովքեր են կարող դիմել ՀՀ կենտրոնական բանկ աշխատանքի համար:  
ՀՀ կենտրոնական բանկի աշխատատեղերը կարող են համալրել  ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ մասնագետները (բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնցից չի պահանջվում մասնագիտական փորձ):
3.   Ինչ փասթաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ընդունելության համար:
 
-       Դիմումի ձև, որը կարող եք գտնել Թափուր աշխատատեղեր ենթաբաժնում,
-       դիպլոմ և դիպլոմի միջուկ (պարտադիր պայման է համարվում հայրենական կամ արտասահմանյան պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության կրթությունը` բակալավր կամ դիպլոմավորված
մասնագետի որակավորմամբ),
-       անձնագիր,
-       սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք,
-       զինվորական գրքույկ: Զինվորական գրքույկ ներկայացնում են զինված ուժերի շարքերից արձակվածները, իսկ զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձինք` տեղեկանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարեկետման իրավունք
ունենալու մասին:
-       աշխատանքային գրքույկ, բացառությամբ առաջին անգամ աշխատանքի ընդունվողների: Առաջին անգամ աշխատանքի ընդունվողները Կենտրոնական բանկ ընդունվելիս լրացնում են դիմում (հավելված 3), իրենց համար աշխատանքային գրքույկ բացելու համար:
-       վկայագիր (գիտական աստիճան ունեցող անձինք),
-       երեխաների ծննդյան վկայականները,
-       2 գունավոր լուսանկար (3x4):
4.  Արդյոք կա որև է սահմանափակում մրցույթով չանցած դիմորդների համար ՀՀ կենտրոնական բանկ կրկնակի դիմելու դեպքում:  
Որևէ սահմանափակում չկա: Յուրաքանչյուր հայտարարվող մրցույթի կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն ցանկություն աշխատելու ՀՀ կենտրոնական բանկում և համապատասխանում են աշխատատեղի նկարագրում նշված պահանջներին:
5.  Որոնքն են Հայաստանի Հանրապետության տոնական և հիշատակի օրերը:
Հայաստանի Հանրապետության տոնական և հիշատակի օրերն են.
 
Դեկտեմբերի 31-ը Ծննդյան տոներ և Ամանոր
Հունվարի 1-ը
Հունվարի 2-ը
Հունվարի 3-ը Նախածննդյան տոներ
Հունվարի 4-ը
Հունվարի 5-ը
Հունվարի 6-ը Սուրբ Ծնունդ և Հայտնություն
Հունվարի 7-ը Սուրբ Ծնունդ և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր
Հունվարի 28-ը Բանակի օր
Մարտի 8-ը Կանանց տոն
Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մայիսի 1-ը Աշխատանքի օր
Մայիսի 9-ը Հաղթանակի և խաղաղության տոն
Մայիսի 28-ը Հանրապետության տոն
Հուլիսի 5-ը Սահմանադրության օր
Սեպտեմբերի 21-ը Անկախության տոն ​​

 

Ի՞նչ է նշանակում «լողացող» փոխարժեքի քաղաքականություն, ինչո՞ւ է ԿԲ-ը որդեգրել այդ քաղաքականությունը:
 
Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ամենամյա հրապարակվող «Արժութային կարգավորումներ և արժութային սահմանափակումներ» հաշվետվության մեջ տրված սահմանման` «Ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությունը նշանակում է, որ փոխարժեքը որոշվում է շուկայում և արժութային շուկային ցանկացած պաշտոնական միջամտության նպատակը ավելի շուտ փոխարժեքի փոփոխությունները չափավորելը և չափազանց մեծ տատանումները կանխելն է, քան թե դրա մակարդակը սահմանելը»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ է ԿԲ-ն որդեգրել այդ քաղաքականությունը, տե'ս «Ինչու է ԿԲ-ն նախապատվությունը տալիս գնաճի հայտարարված մակարդակի պահպանմանը, և ոչ թե փոխարժեքի կարգավորմանը» հարցի պատասխանը:
 
Ի՞նչ նպատակով և ինչպե՞ս է հրապարակվում արժութային շուկայում  ձևավորված դրամի միջին փոխարժեքը ՀՀ ԿԲ կողմից:
 
ՀՀ ԿԲ կողմից արժութային շուկայում  ձևավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է որպես հաշվարկային միավոր ՀՀ ԿԲ-ի համար, և ըստ ցանկության կարող է օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից: ԱՄՆ դոլարի (այլ արժույթների շրջանառությունները ՀՀ արժութային շուկայում էական ծավալ չեն կազմում) նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հրապարակվում է համաձայն, նախորդ օրը արտարժութային շուկայում ձևավորված միջին կշռված փոխարժեքների հիման վրա` ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված արտարժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա: Մնացած արժույթների նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հաշվարկվում է ԱՄՆ դոլար/այլ արժույթներ խաչաձև փոխարժեքների օգնությամբ (վերջիններս ձևավորվում են այդ երկրների կենտրոնական բանկերի կամ բորսաների գնանշումներից):
 
Ինչո՞վ է բացատրվում բանկերում և փոխանակման կետերում փոխարժեքների էական տարբերությունները ԿԲ կողմից հրապարակված փոխարժեքներից:
 
ՀՀ ԿԲ կողմից արժութային շուկայում  ձևավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է ամեն օր, ժամը 15:45` հիմք ընդունելով տվյալ օրվա մինչև ժամ 14:30 ՀՀ ԿԲ հաշվետու սուբյեկտների կողմից իրականացված գործառնությունների միջին կշռված փոխարժեքը, որը, որպես կանոն, տարբերվում է առանձին բանկերի կողմից նշվող փոխարժեքներից: Բնականաբար, հաջորդ օրը ևս արտարժույթի շուկայում նոր զարգացումների արդյունքում հնարավոր են փոխարժեքի տատանումներ և շեղումներ արժութային շուկայում  ձևավորված դրամի միջին փոխարժեքից, որոնք արդեն չեն կարող ազդել նախորդ օրվա հրապարակված գործող փոխարժեքի վրա:
 
Շուկայից արտարժույթ գնելով, արդյո՞ք ԿԲ-ն չի ազդում փոխարժեքի ձևավորման վրա:
 
Գնաճի ծրագրավորված մակարդակն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է փողի քանակի ծավալային կարգավորում` կիրառելով դրամավարկային քաղաքականության ընդունված գործիքակազմը, որի մեջ ներառված են նաև արտարժույթի թե' առքը, թե'վաճառքը: Բնական է, որ շուկայի ցանկացած մասնակցի նման, կենտրոնական բանկի կողմից արտարժույթի առքը մեծացնում է արտարժույթի պահանջարկը, ինչպես որ կենտրոնական բանկի կողմից արտարժույթի վաճառքն ավելացնում է դրա առաջարկը` ազդելով այդպիսով շուկայում ձևավորվող փոխարժեքի վրա:
Միևնույն ժամանակ, ՀՀ կենտրոնական բանկի գործելակերպի առանցքներից մեկը շուկայից օգտվողի կարգավիճակի պահպանումն է: Դա նշանակում է, որ
·         կենտրոնական բանկը չի միջամտում ազատ շուկայական մեխանիզմներին և իր գործունեությունն իրականացնում է շուկայի կողմից թելադրվող կանոններով,
·         ծավալային առումով կենտրոնական բանկի մասնակցությունը շուկային մեծ չէ և միտում չունի էականորեն շեղելու կամ ամրագրելու փոխարժեքը:
Ելնելով այս բնութագրիչներից, կարող ենք պնդել ՀՀ կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն:
 
Ինչո՞վ են պայմանավորված ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները:
 
Ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի և դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետևանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են: Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը: Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող է փոփոխվել նաև մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են մասնավորապես, կառավարության ծախսերը, կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձևավորվող սպասումները: Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տևական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեքավորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ օրինակ ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) և կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների (օրինակ` կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է:
 
Ինչո՞ւ է ԿԲ-ն նախապատվությունը տալիս գնաճի հայտարարված մակարդակի պահպանմանը, և ոչ թե փոխարժեքի կարգավորմանը:
 
ՀՀ կենտրոնական բանկի կողմից գների կայունությանը նախապատվություն տալն ամրագրվել է 1996թ-ին` «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կենտրոնական բանկի վարչության «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժութային քաղաքականության սկզբունքների մասին» 1996թ. հուլիսի 19-ի թիվ 122 որոշմամբ, երբ դրամը սահմանվել է որպես ազատ լողացող արժույթ:
Բնականաբար, այս ռեժիմի ընտրությունը ինքնանպատակ չի եղել և ունեցել է որոշ նախապայմաններ: ԿԲ առաջ ծառացել էր դրամավարկային քաղաքականության նպատակների դասական «եռընտրանքը»: Նշենք, որ այս եռընտրանքը մշտապես կանգնած է ցանկացած երկրի իշխանությունների առջև, և ենթադրում է, որ կենտրոնական բանկը կարող է ընտրել և արդյունավետ կերպով միաժամանակ ապահովել քաղաքականության հետևյալ երեք նպատակներից միայն երկուսը. փոխարժեքի ամրագրում կամ վերջինիս նեղ միջանցքի ապահովում, գների կայունություն կամ անկախ դրամավարկային քաղաքականություն և կապիտալի ազատ շարժ:
Այն երկրները, որոնք միաժամանակ փորձել են ապահովել երեք նպատակները, հանգել են ճգնաժամի: Ցայտուն օրինակներ են Բրազիլիայի, Արգենտինայի և Ռուսաստանի ճգնաժամերը:
Մի բան ակնհայտ էր. Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրում ներմուծման բարձր ծավալների ֆինանսավորման, տնտեսությունում կառուցվածքային բարեփոխումների, ինչպես նաև հետագայում տնտեսական զարգացման ապահովման համար կարևոր է կապիտալ ներհոսքը: Հետևաբար` որպես միջին ժամկետ նպատակ ԿԲ-ն որդեգրեց ընթացիկ հաշվի և կապիտալ հաշվի գործարքների աստիճանական ազատականացումը, ներքին արժութային շուկայի ստեղծումն ու զարգացումը, և բանկային համակարգի միջազգային ֆինանսական համակարգերին ինտեգրվելը:
Երկրորդ խնդիրը փոխարժեքի համապատասխան ռեժիմի` ընտրությունն էր: Եթե ԿԲ-ն որպես նպատակ ամրագրեր փոխարժեքը և վերահսկեր վերջինիս վարքագիծը, կնշանակեր որ այն վերցնում է փոխարժեքի ռիսկն իր վրա: Իհարկե, սա մի կողմից մեծացնում է փոխարժեքի վարքագծի կանխատեսելիությունը տնտեսվարող սուբյեկտների համար և ապահովագրում նրանց փոխարժեքի տատանումներից: Մյուս կողմից, սակայն` նման ռեժիմը երկրին դարձնում է ավելի խոցելի արտաքին շոկերի նկատմամբ (օրինակ, երբ գործընկեր երկրների գնաճն ավտոմատ փոխանցվում է ներքին շուկա): Այդ պայմաններում երկիրը նաև բաց է սպեկուլյատիվ գրոհների համար, որը խիստ խնդրահարույց է միջազգային պահուստների ցածր մակարդակ ունեցող երկրների համար:
Բնականաբար, Հայաստանի նման անցումային շրջանի տնտեսություն ունեցող երկրի համար վտանգավոր և խիստ ծախսատար կլիներ ընդունել փոխարժեքը, որպես դրամավարկային քաղաքականության նպատակ: Միջազգային փորձը ցույց է տվել, որ փոխարժեքի ամրագրումը հիմնականում արդյունավետ է հիպերգնաճի դեմ պայքարի փուլում, ինչը Հայաստանն արդեն գրեթե հաղթահարել էր 1995 թվականին, և հետագա փուլն արդեն վերաբերում էր երկարաժամկետ ֆինանսական կայունության համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը: Մյուս կողմից գների կայունությունը կարևոր էր տնտեսությունում գնաճային սպասումների կայունացման, դրամի նկատմամբ վստահության մեծացման՝ հետևաբար և ֆինանսական կայունության ապահովման համար:
Բնականաբար, Հայաստանի նման անցումային շրջանի տնտեսություն ունեցող երկրի համար վտանգավոր և խիստ ծախսատար կլիներ ընդունել փոխարժեքը, որպես դրամավարկային քաղաքականության նպատակ: Միջազգային փորձը ցույց է տվել, որ փոխարժեքի ամրագրումը հիմնականում արդյունավետ է հիպերգնաճի դեմ պայքարի փուլում, ինչը Հայաստանն արդեն գրեթե հաղթահարել էր 1995 թվականին, և հետագա փուլն արդեն վերաբերում էր երկարաժամկետ ֆինանսական կայունության համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը: Մյուս կողմից գների կայունությունը կարևոր էր տնտեսությունում գնաճային սպասումների կայունացման, դրամի նկատմամբ վստահության մեծացման` հետևաբար և ֆինանսական կայունության ապահովման համար:
Վերը նշված խնդիրները հաշվի առնելով` 1996թ-ին ՀՀ ԿԲ-ն պաշտոնապես հայտարարեց փոխարժեքի ազատ լողացող ռեժիմի ընտրության մասին, ամրագրելով գների կայունությունը, որպես վերջնական նպատակ:
 

 

 

 

 

Գների կայունության ապահովման համար ինստիտուցիոնալ կարևոր նախապայման է ԿԲ-ների անկախությունը: Ուսումնասիրութունները վկայում են, որ ԿԲ-ների անկախությունը(գործառնական) նպաստում է իրականացվող դրամավարկային քաղաքականության վարկունակությանը՝ մեծացնելով շուկայի արձագանքը ԿԲ ազդակներին: Էմպիրիկ վերլուծությունները բացահայտել են ԿԲ-ի անկախության և ցածր գնաճի միջև ուղղակի կապ: 

Դրամավարկային քաղաքականության իրականացման առումով տարբերակում են ԿԲ-ի անկախության երեք աստիճան.

 

  • նպատակի սահմանման,
  • նպատակային ցուցանիշի սահմանման,
  • գործառնական:

Անկախության ամենաբարձր աստիճանը նպատակի սահմանման անկախությունն է, որն ունի, օրինակ, ԱՄՆ ԴՊՀ-ն: Ելնելով տնտեսական քաղաքականության գերակայություններից, նա կարող է փոփոխել գլխավոր նպատակը: ՀՀ-ի դեպքում ԿԲ-ն օժտված չէ այս աստիճան անկախությամբ. ԿԲ-ի գլխավոր նպատակը սահմանված է ՀՀ սահմանադրությամբ և «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով: Նպատակային ցուցանիշի ընտրության անկախությունը Հայաստանում սահմանվում է «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով: Ինչ վերաբերում է գործառնական անկախությանը,  այն ենթադրում է,  որ ԿԲ-ն ինքնուրույն կարող է կիրառել իր գործիքակազմը գլխավոր նպատակին հասնելու համար: ՀՀ ԿԲ-ն ունի այս աստիճանի անկախություն, ինչով օժտված են ոչ բոլոր երկրների ԿԲ-ները: Օրինակ՝ Անգլիայի ԿԲ-ն մինչև 1998 թվականը չուներ գործիքակազմի կիրառման ինքնուրույնություն. դրան միջամտում էր գործադիր իշխանությունը:

 

 
 

 

Գոյություն ունեն ԿԲ անկախության չափման մի քանի ինդեքսներ, որոնցից են Ալեսինի ինդեքսը (1988), Գրիլլի, Մասկիանդարո, Թաբելինի(GMT)[1] ինդեքսը(1991), Քուքիերմանի ինդեքսը (1992):

 

 ՀՀ-ի  վերաբերյալ վերլուծությունը, որը իրականացվել է Ա. Քուքիերմանի կողմից (Քուքիերմանի ինդեքս) 2000 թվականին, ամփոփում է ՀՀ ԿԲ-ի անկախության գնահատականները[2]: Վերլուծությունը կատարվել է երկու խումբ չափանիշներով, որոնցից մեկով ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի 23 երկրների շարքում ՀՀ-ն գրավում է առաջին տեղը, երկրորդ խումբ չափանիշներվ` երկրորդ տեղը:
2013 թվականի գնահատականներով ՀՀ կենտրոնական բանկը պահպանել է անկախության բարձր աստիճանը: 
Ստորև բերված աղյուսակում ներկայացվում են անկախության գնահատականները ըստ Ա. Քուքիերմանի (Քուքիերմանի ինդեքս) մեթոդաբանության:
 
 
LVAW (Օրենսդրական փոփոխականների կշռված ինդեքս, առավելագույնը՝ 1.0)
LVAU (Օրենսդրական փոփոխականների պարզ ինդեքս առավելագույնը՝ 1.0)
Հայաստան, 2000
0.85
0.82
Հայաստան, 2013
0.96
0.92
 
ՀՀ ԿԲ անկախությունը 2013 թվականին գնահատվել է նաև GMT ինդեքսի միջոցով, որը կազմել է 13 կետ (առավելագույնը՝ 16):
Երկրներ
Քաղաքական անկախություն
Տնտեսական անկախություն
GMT
Զարգացած երկրներ
Ֆրանսիա
8
7
15
Շվեյցարիա
7
8
15
Գերմանիա
8
6
14
Իտալիա
8
5
13
ԱՄՆ
5
7
12
Կանադա
3
8
11
Միացյալ Թագավորություն
3
8
11
Ավստրալիա
2
8
10
Նոր Զելանդիա
2
5
7
Ճապոնիա
1
6
7
ԱՊՀ և այլ զարգացող երկրներ
Ղրղզստան
8
6
14
Բուլղարիա
8
6
14
Մակեդոնիա
8
6
14
Էստոնիա
7
7
14
Չեխիա
7
7
14
Լեհաստան
7
7
14
Լատվիա
6
8
14
Լիտվա
7
6
13
Տաջիկստան
6
6
12
Վրաստան
7
5
12
Ռումինիա
5
6
11
Ռուսաստան
5
6
11
Ադրբեջան
6
4
10
Ուկրաինա
5
2
7
Հայաստան
7
6
13

 



[1] Grilli, V., Masciandaro, D., Tabellini, G., 1991. Political and Monetary Institutions
and Public Financial Policies in the Industrial Countries. Economic
Policy 6 (13)
[2] Cukierman A., Miller J., Neyapti B., Central Bank Reform, Liberalization and Inflation in Transition Economies. An International Perspective, Journal of Monetary Economics 49, 2002.

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next