Compliance Details javascript:commonShowModalDialog('{SiteUrl}/_layouts/itemexpiration.aspx?ID={ItemId}&List={ListId}', 'center:1;dialogHeight:500px;dialogWidth:500px;resizable:yes;status:no;location:no;menubar:no;help:no', function GotoPageAfterClose(pageid){if(pageid == 'hold') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/hold.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'audit') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/Reporting.aspx?Category=Auditing&backtype=item&ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'config') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/expirationconfig.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;}}, null); 0x0 0x1 ContentType 0x01 898
|
ՀՀ կենտրոնական բանկի մասին
Պատմություն
Դրամաշրջանառությունը 1918 - 1924 թթ.
1917 թ. Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը ստեղծում են անկախ միավորում` Անդրկովկասյան կոմիսարիատ:
1918 թ. Անդրկովկասյան կոմիսարիատը շրջանառության մեջ է դնում իր դրամանիշերը` բոները 1, 3, 5, 10, 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքով, որոնց վրա առաջին անգամ հայտնվում են նաև հայերեն մակագրություններ: Հայ դրամագետները վերջիններս դիտարկում են որպես առաջին հայկական թղթադրամներ:
Նկ.՝ Անդրկովկասյան կոմիսարիատի 50 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
1918 թ. մայիսի 28-ին անկախ հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետությունը շրջանառության մեջ է դնում Պետբանկի Երևանյան բաժանմունքի չեկերը, այնուհետև՝ 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, որոնց ձևավորումը կատարել են Հակոբ Կոջոյանը և Արշակ Ֆեթվաճյանը, իսկ տպագրումն իրականացվել է Լոնդոնում "Waterlow and Sons Ltd" ընկերության կողմից: Այս թողարկումն առանձնանում է յուրահատուկ ձևավորմամբ, ազգային պատկերների և զարդանախշերի գեղարվեստական օգտագործմամբ:
Նկ.՝ Պետբանկի Երևանյան բաժանմունքի չեկ և Հայաստանի Առաջին
Հանրապետության 250 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ դեկտեմբերի 20-ին Խորհրդային Հայաստանի իշխանություններն ընդունեցին դեկրետ, համաձայն որի ռուսական խորհրդային դրամանիշերի շրջանառությունը համարվեց պարտադիր: Միևնույն ժամանակ, դեկրետով չէր արգելվում տեղային դրամանիշերի թողարկումը:
1921 թ. շրջանառության մեջ են դրվում Պետբանկի Երևանի բաժանմունքի 10000 ռուբլի անվանական արժեքով չեկը, իսկ ավելի ուշ՝ 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները:
Նկ.՝ Խորհրդային Հայաստանի 10000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
1922 թ. թղթադրամների շարքի թողարկումները շարունակվում են և շրջանառության մեջ են դրվում 25000, 100000, 1 միլիոն և 5 միլիոն ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, ինչպես նաև 5 միլիոն ռուբլի արժողությամբ պարտագիրը:
Նկ.՝ Խորհրդային Հայաստանի 1 միլիոն ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
1922 թ. Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունները միավորվում են Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերատիվ Միության (ԱՍԽՀՖՄ) մեջ և թողարկում 1923 թ. թվագրված 1000, 5000, 10000, 25000, 50000, 100000, 250000, 500000, 1 միլիոն, 5 միլիոն և 10 միլիոն ռուբլի արժողությամբ թղթադրամները:
Նկ.՝ ԱՍԽՀՖՄ 500000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
1922 թ. վերջին ԱՍԽՀՖՄ վերափոխվում է Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) մեջ, որի թողարկումները թվագրվում են 1924 թ-ով:
1924 թ. ԱԽՖՍՀ թողարկում է 25, 50, 75, 100, 250 միլիոն և 1 ու 10 միլիարդ ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, սակայն 10 միլիարդ ռուբլիանոց թղթադրամը, ինչպես և 1923 թ. թվագրված 1 չերվոնեց անվանական արժեքով պարտագիրը շրջանառության մեջ չեն դրվում:
Նկ.՝ ԱԽՖՍՀ 1 միլիարդ ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
1924 թ. դրամական բարեփոխմամբ որոշում է ընդունվում Անդրկովկասում շրջանառության մեջ եղած բոլոր տիպի դրամանիշերը Խորհրդային Միության միասնական նմուշի դրամանիշերով փոխանակելու մասին:
|
|
|