Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ

​​​​​​​

Բացվել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները» ժամանակավոր ցուցահանդեսը Վերադարձ

13/09/2011

2011_n.jpg

Պատմության թանգարանում բացվել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները» ժամանակավոր ցուցահանդեսը, որը կգործի մինչև նոյեմբերի վերջ:

 

Ցուցադրությունը նվիրված է Հայաստանի Հանրապետության 20-ամյակին: Այս 20 տարիների ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է շուրջ 150 հուշադրամ: Ցուցադրությանը ներկայացված են մոտ 4 տասնյակ ոսկե և շուրջ 100 արծաթե հուշադրամներ:
Առանձին տեղ են գրավում Հայաստանի պետականությանը նվիրված մի շարք հուշադրամներ, որոնք ներկայացնում են Հայոց չորս թագավորությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 10, 15, և 20-ամյակներին նվիրված հուշադրամները:
Առանձին շարքերով ներկայացված են անվանի անհատներին, Հայաստանի և միջազգային հանրության համագործակցությանը, ճարտարապետական հուշարձաններին, Հայաստանի մշակույթին, պատմությանը, Հայաստանի բուսական ու կենդանական աշխարհին, ինչպես նաև տարբեր սպորտային իրադարձություններին նվիրված հուշադրամներ:

 

ՀՀ կենտրոնական բանկը մասնակցում է նաև մի շարք միջազգային դրամագիտական ծրագրերի, ինչպիսիք են ԱՇԽԱՐՀԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ, ՖՈՒՏԲՈԼԻ ԱՐՔԱՆԵՐԸ, ԾԱՂԻԿՆԵՐԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿՈՎԿԱՍԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ և ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ, որոնց շրջանակներում թողարկվել են մոտ 50 հուշադրամներ:  
 
 
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. 56 37 61
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
 

 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next