Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Ֆինանսական դիտարկումների կենտրոն

Նորություններ

​​​​​​​

Անց են կացվել հեռավար դասընթացներ՝ ՀՀ տարածքում գործող ֆինանսական հաստատությունների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների համարՎերադարձ

01/10/2021
 
 

​      Սույն թվականի սեպտեմբերի 17-27-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց են կացվել հեռավար դասընթացներ՝ ՀՀ տարածքում գործող բանկերի, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի, վարկային, ապահովագրական, դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների, գրավատների և փոխանակման կետերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների համար՝ ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ: 

 

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են.

ՓԼ/ԱՖ/ԶՈԶ ՏՖ ռիսկերի ազգային գնահատման նախնական արդյունքները 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումները 

ՓԼ սխեմաներ

Գործարքի կամ գործարար հարաբերության բարձր ռիսկի և կասկածելիության չափանիշներ

Նոր տեխնոլոգիաների  հնարավորությունները և մարտահրավերները ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համատեքստում:

Դասընթացները կրելու են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ, ինչպես նաև ԶՈԶ տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ:


 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next