Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Ֆինանսական դիտարկումների կենտրոն

Նորություններ

​​​​​​​

ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքըՎերադարձ

21/07/2021

​Սույն թվականի հունիսի 30-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքը հրապարակվել է սույն թվականի հուլիսի 16-ին և ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 26-ին: Օրենքով կատարվող հիմնական փոփոխությունները և լրացումները վերաբերում են.

  • Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերությունների կասեցում

Կասեցման իրավասությունը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդից փոխանցվել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին (այսուհետ՝ ՖԴԿ)՝ հաշվի առնելով միջոցների հնարավոր արտահոսքի առավել արդյունավետ կանխարգելման, այդ թվում՝ քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցության շրջանակում քրեական գործի հարուցման և գույքի վրա կալանք դնելու հետագա գործընթացին արագ օժանդակելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում փոփոխվել են կասեցման ժամկետները և կասեցումների դեպքում քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցության կազմակերպման տրամաբանությունը: ՖԴԿ-ի կողմից կիրառվող կասեցումների համար նախատեսվել է առավելագույնը 15-օրյա ժամկետ, ինչպես նաև 15 օրով դրա երկարաձգման հնարավորություն, եթե ծանուցում է տրամադրվում քրեական հետապնդման մարմնին: Քրեական հետապնդման մարմնից կասեցման ժամկետի հիմնավոր անհրաժեշտության մասին առաջարկ ստանալու դեպքում ՖԴԿ-ն կարող է ևս մեկ անգամ երկարաձգել կասեցման ժամկետը մինչև 30 օրով: 

  • Քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակի ընդլայնում

Ընդլայնվել է քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը՝ դրանում ներառելով տեղական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնող անձանց, այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց հետ սերտորեն փոխկապակցված անձանց: Նշված անձինք դիտարկվում են որպես փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) բարձր ռիսկի չափանիշ, և այդ անձանց հետ գործարքներ կնքելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս անհրաժեշտ է կիրառել հավելյալ պատշաճ ուսումնասիրություն, ինչպես նաև բարձր ռիսկի չափանիշի առկայության դեպքում Oրենքով սահմանված այլ միջոցառումներ:

  • Իրական շահառուի հասկացության հստակեցում

Հստակեցվել է իրական շահառուի հասկացությունը, ինչպես նաև  հաշվետվություն տրամադրող անձի համար սահմանվել են հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու և ինքնությունը ստուգելու նպատակով անհրաժեշտ քայլերը, եզրահանգումները և դրանց հիմնավորումները փաստաթղթավորելու ու պահպանելու պահանջը։ 

  • Օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկում 

Սահմանվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ՖԴԿ-ի հանձնարարականների ստացման մասին հաճախորդներին կամ այլ անձանց հայտնելու արգելք: Նշված արգելքը նպատակ ունի ապահովել ՖԴԿ-ի հանձնարարականների, այդ թվում՝ կասկածների չբացահայտումը երրորդ անձանց: 

Հստակեցվել է «զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորում» հասկացությունը՝ դրանում ԱՖ հասկացության բոլոր տարրերի նույնությունն ապահովելու նպատակով, մասնավորապես ավելացվել է գույքի հավաքման տարրը: 

Տրվել է «դրամական փոխանցում» հասկացության սահմանումը՝ որպես գործարք, որը ֆինանսական հաստատության միջոցով իրականացվում է փոխանցումը կատարողի անունից՝ նպատակ ունենալով այդ կամ այլ ֆինանսական հաստատությունում որոշակի գումար հասանելի դարձնել փոխանցումը ստացողի համար՝  անկախ փոխանցումը կատարողի և փոխանցումը ստացողի նույն անձը լինելու հանգամանքից: Նախատեսվել է նաև դրամական փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատության պարտականությունը՝ Օրենքի 20-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող բոլոր փոխանցումների իրականացումը մերժելու մասով: 

  • ՖԱԹՖ-ի հանձնարարականների պահանջներին համապատասխանեցում

Նախատեսվել են փոփոխություններ և լրացումներ ՖԱԹՖ-ի 1-ին, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 18-րդ, 21-րդ և 25-րդ հանձնարարականներին համապատասխանությունն ապահովելու նպատակով, որոնք կրել են ինչպես բովանդակային, այնպես էլ ՖԱԹՖ-ի մեթոդաբանությամբ նախատեսված բառակազմին Օրենքի լիարժեք համապատասխանեցման բնույթ: Մասնավորապես, նախատեսվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման ռիսկի գնահատման և բացահայտման հետ կապված պահանջների սահմանում: Նշենք, որ նման ռիսկի գնահատումը կապված է բացառապես այդ մասով պատժամիջոցների պատշաճ իրականացումն ապահովող ընթացակարգերի հետ։ Սահմանվել է ֆինանսական խմբի անդամների միջև կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հնարավորություն՝ խմբի մակարդակով ՓԼ/ԱՖ կանխարգելիչ գործառույթների առավել արդյունավետ իրականացման նպատակով։ 


           Օրենքում կատարվել են նաև այլ ոչ էական տեխնիկական բնույթի փոփոխություններ:


Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next