Սույն թվականի հունիսի 17-ին ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության և ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից համատեղ անց է կացվել հեռավար դասընթաց «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ոչ ֆինանսական հաստատությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների՝ ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ փաստաբանների պալատի և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ բանկային համակարգում ռիսկահենք վերահսկողության Կենտրոնական բանկի փորձը, «Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պահանջներին նախատեսված ոչ ֆինանսական գործունեության տեսակների և մասնագիտությունների համապատասխանության ռիսկահենք վերահսկողության հայեցակարգը», ինչպես նաև քննարկվել են ոչ ֆինանսական հաստատությունների նկատմամբ վերահսկողության հիմնախնդիրները: