Սույն թվականի հուլիսի 22-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունենրի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են.
• էլեկտրոնային դրամապանակներ. ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության պահանջներ
• փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման արդիական ռիսկեր
• վիրտուալ ակտիվների միջոցով փողերի լվացման տիպաբանություն
• իրավիճակային խնդիրներ
• կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևեր
• տեղեկատվական տեխնոլոգիաների դերը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում:
Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: