Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների, ապահովագրական միջնորդների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են.
• փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերին առնչվող պարտականությունները
• ապահովագրական գործառնությունների միջոցով փողերի լվացման սխեմա
• իրավիճակային խնդիրներ
• կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևեր
• տեղեկատվական տեխնոլոգիաների դերը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում:
Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: