Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Ֆինանսական դիտարկումների կենտրոն

Նորություններ

​​​​​​​

Անց է կացվել դասընթաց՝ ՀՀ տարածքում գործող ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ՖՎՎ աշխատակիցների մասնակցությամբՎերադարձ

02/07/2019
​Սույն թվականի հուլիսի 1-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ: 

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են.

  • ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդերի կառավարիչներին, կորպորատիվ ներդրումային ֆոնդերին, Կենտրոնական դեպոզիտարիային ներկայացվող՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության հիմնական պահանջները 
  • փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման արդիական ռիսկեր 
  • վիրտուալ ակտիվների միջոցով փողերի լվացման տիպաբանություն
  • իրավիճակային խնդիրներ
  • կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևեր
  • տեղեկատվական տեխնոլոգիաների դերը  փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում:

Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ:​
​​
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next