Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Legislation and Policy Database
Financial Institution Licensing Electronically
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վիճակագրական հետազոտություններ

Տնտեսական ակտիվության և գործարար միջավայրի ինդեքսներ

 
 
Ընդհանուր տնտեսական իրավիճակի վերաբերյալ վերլուծություններ և հիմնավոր դատողություններ կատարելու տեսանկյունից ՀՀ կենտրոնական բանկը 2005 թվականի սկզբից ձեռնամուխ է եղել ոչ ֆինանսական կազմակերպությունների հարցումների անցկացմանը և Տնտեսական ակտիվության ու  Գործարար միջավայրի ինդեքսների հաշվարկմանն ու հրապարակմանը:
Հարցման ընթացքում ստացված տեղեկատվությունը թույլ է տալիս վերլուծել ոչ միայն ներկա իրավիճակը, այլև որոշակի կանխատեսումներ իրականացնել տնտեսվարող սուբյեկտների ապագա գործունեության վերաբերյալ:
Գործարար միջավայրի ինդեքսը (ԳՄԻ) հաշվարկվում է ռիսկերի և ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով, տնտեսական ակտիվության ինդեքսը (ՏԱԻ)` թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների միջինացման միջոցով:
 
 
Գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2015թ-ի երկրորդ եռամսյակում կազմել է 50.7, ինչը իր նախորդ եռամսյակի մակարդակից ցածր է 0.1 կետով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ 5.3 կետով:
Այս եռամսյակ ԳՄՑ մակարդակը հիմնականում պայմանավորվել է առևտրի ոլորտի հաշվեկշռի 6.1 կետով նվազմամբ և արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտների հաշվեկշիռների համապատասխանաբար 1.8, 1.5 և 1.6 կետով ավելացմամբ:
Արդյունքում ԳՄՑ-ն այս եռամսյակ ևս շարունակում է գտնվել կայունության միջակայքի մեջ:
 
 Գործարար միջավայրի ցուցանիշի դինամիկան
 
2012/2 2012/3 2012/4 2013/1 2013/2 2013/3 2013/4 2014/1 2014/2 2014/3 2014/4 2015/1 2015/2
Արդյունաբերություն 62.9 54.3 58.7 60.2 59.7 55.9 53.3 57.3 56.8 57.8 55.2 54.2 56.1
Շինարարություն 41.9 43.7 43.4 42.0 46.0 47.8 49.2 52.1 45.7 43.4 38.6​ 41.6 43.1
Առևտուր 59.7 56.7 66.9 59.6 57.5 55.6 54.7 57.7​ 60.1 58.1​ 48.8 50.9 44.8
Ծառայություններ 62.4 48.8 55.5 60.2 51.8​ 56.9 53.4 54.7 59.8 53.9 49.9​ 53.4 55.0
ԳՄՑ 58.5 51.3 55.1 56.4 55.2 54.4 51.4 55.9 56.0​ 54.0 49.1 50.8 50.7
 


Գործարար միջավայրն ըստ տնտեսության ոլորտների

 
Գործարար միջավայրի ցուցանիշի դինամիկան 2006-2015թթ.



Գործարար միջավայրի արժեքը հաշվարկվել է արդյունաբերությունում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների ու պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների, շինարարությունում՝ ընկերության ներկա տնտեսական վիճակի և աշխատողների ընթացիկ թվաքանակի, առևտրում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների և արտադրանքի նկատմամբ պահանջարկի, ծառայություններում՝ ընկերության ներկա ու սպասվող տնտեսական վիճակի փոփոխությանը վերաբերվող հարցերի պատասխանների սեզոնային հարթեցված մակարդակների հիման վրա:
Ցուցանիշի հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները: Արժեքները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայունության միջակայք ընդունել ենք արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը:
 
#By Year#:
Search

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Next