Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Legislation and Policy Database
Financial Institution Licensing Electronically
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վիճակագրական հետազոտություններ

Սպառողների վստահության ցուցանիշ

 
 
 Սպառողների վստահության ցուցանիշը 2014թ. չորրորդ եռամսյակում
 
  
 
Սպառողների վստահության ցուցանիշը, նախորդ երկու եռամսյակների աճից հետո, նվազել է 3 տոկոսային կետով:
 
Ընթացիկ պայմանների ցուցանիշը նախորդ եռամսյակի նկատմամբ նվազել է 4.3 տոկոսային կետով: Ընթացիկ պայմանները բնութագրող ցուցանիշներից ամենամեծ անկումն արձանագրել է տնային տնտեսությունների ֆինանսական  վիճակի ցուցանիշը՝ շուրջ 7 տոկոսային կետ, ինչպես նաև ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ցուցանիշը՝ շուրջ 5 տոկոսային կետ: Ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ գրանցելով շուրջ 50 արժեք:
 
Ապագա պայմանների ցուցանիշը նվազել է 1.9 տոկոսային կետով:
Գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի ցուցանիշը վերադարձել է երկրորդ եռամսյակի ցուցանիշի արժեքին՝ նվազելով շուրջ 3 տոկոսային կետով: Ֆիանսական վիճակի վերաբերյալ սպասումների ցուցանիշը նույնպես նվազել է: Աճ է արձանագրվել զբաղվածության սպասումների ցուցանիշի գծով 0.8 տոկոսային կետ՝ գրանցելով 55.5 արժեք:
 
 
 
  
 
ՍՎՑ բաղադրատարրեր
 
2012թ.
IV եռ.
 
2013թ.
I եռ.
 
2013թ.
II եռ.
 
 
2013թ.
III եռ.
 
 
2013թ.
IV եռ.
 
 
2014.
I եռ.
 
 
2014թ.
II եռ.
 
 
2014թ.
III եռ.
 
 
2014թ.
IV եռ.
ՍՎՑ
45.5
44.3
43.2
41.1
42.0
41.0 41.9 44.2 41.2
Ընթացիկ պայմաններ
38.9
35.9
34.3
33.1
34.1
31.8 33.3 34.8 30.5
Ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստը` նախորդ եռամսյակի համեմատ
49.8
50.4
50.8
51.5
52.9
51.4 52.8 50.3 49.9
Ֆինանսական վիճակի փոփոխությունը՝ նախորդ եռամսյակի նկատմամբ
40.5
34.3
30.5
31.1
30.3
28.6 32.7 35.5 28.0
ՀՀ ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականները
26.3
23.0
21.5
16.6
18.9
15.4 14.5 18.6 13.6
Ապագա սպասումներ
52.0
52.7
52.1
49.1
50.0
50.3 50.4 53.7 51.8
Գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքը` ընթացիկ եռամսյակի համեմատ
57.3
55.9
 57.5
54.1
52.7
54.4 55.4 58.5 55.6
Ֆինանսական վիճակի փոփոխության սպասումները գալիք եռամսյակում 
48.0
49.4
48.5
42.1
45.2
44.6 43.3 47.9 44.3
Տնային տնտեսության զբաղվածության փոփոխության սպասումները գալիք եռամսյակում
50.7
52.9
50.4
51.1
52.2
51.8 52.6 54.7 55.5
 
 
 
 
 
 
 
* Սպառողների վստահության ցուցանիշի հաշվարկը. Սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն:
       Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը  հաշվարկվում է որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա սպասումների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված  որպես ապագային վերաբերող հարցերի  արժեքների միջին թվաբանական մեծություն:
       Յուրաքանչյուր հարցի համար հաշվարկվում է պատասխանների արժեք (դիֆուզիոն ինդեքս), որը հաշվարկվում է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար:   Բոլոր հարցերի համար հաշվարկված դիֆուզիոն ինդեքսները, նախքան ՍՎՑ հաշվարկում ներառվելը, սեզոնայնորեն հարթեցվում են:
 
Դիֆուզիոն ինդեքսները տատանվում են [0, 100] միջակայքում: Դիֆուզիոն ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է), իսկ արժեքների 45-ից 55 միջակայքը՝ կայունության միջակայք:
 
2014թ. չորրորդ եռամսյակի հարցման մեջ ընդգրկվել է 1811 տնային տնտեսություն` Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններից և ՀՀ բոլոր մարզերի քաղաքներից: Ընտրանքը կատարվել է ըստ քվոտաների` յուրաքանչյուր մարզի քաղաքային բնակչության թվաքանակին և սեռատարիքային կառուցվածքին համապատասխան: Հարցումն իրականացվել է դեկտեմբեր ամսվա ընթացքում:
 
        
 
 
Սպառողների վստահության ցուցանիշի ժամանակային շարքեր
Արխիվ 
Ընտրել տարեթիվը`
Search

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Next