Տվյալների բանկը տվյալների հրապարակային շտեմարան է, որը կազմում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող վիճակագրության անբաժանելի մասը: Տվյալների բանկի նպատակը ամփոփ վիճակագրական տվյալների ժամանակային շարքերի միասնական ներկայացումն է:
Տվյալների բանկում ներկայացված տեղեկատվությունը ներկայացվում է ճյուղային կառուցվածքով՝ ըստ տնտեսության առանձին հատվածների: Բացի այդ, որոշ տվյալներ ներկայացվում են նաեւ նպատակային համակարգմամբ (օրինակ՝փողի բազան, ԿԲ զուտ միջազգային պահուստները, զուտ ներքին ակտիվները եւ այլ ցուցանիշներ, ի հավելումն առանձին ներկայացման, առկա են նաեւ «ՀՀ կենտրոնական բանկի ամփոփ հաշվեկշիռ» աղյուսակում):
Տվյալների բանկի աղբյուրը հիմնականում ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվող վիճակագրական տվյալներն են: Այնուամենայնիվ, այստեղ ներառված են նաեւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից մշակվող տվյալները:
Տվյալները թարմացվում են որոշակի պարբերականությամբ՝ համաձայն
ժամանակացույցի:
Տվյալների բանկի օգտագործողի ուղեցույցը կարող եք գտնել
այստեղ:
Տվյալների աղբյուրը