Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ



ABC Finance
Visitors Center
Legislation and Policy Database
Financial Institution Licensing Electronically
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Ձեռնարկությունների վարկանշում

Վարկանշման պայմաններ

 
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կարող են վարկանշվել այն ձեռնարկությունները, որոնց տարեկան հասույթը գերազանցում է 100 միլիոն դրամը և որոնք շուկայում գործում են առնվազն երեք տարի:
 
Ձեռնարկությունը պետք է ՀՀ ԿԲ-ին տրամադրի տարեկան և կիսամյակային ֆինանսական հաշվետվությունները`
  1. ՙՀաշվապահական հաշվեկշիռ՚ (Ձև N1),
  2. ՙՖինանսական արդյունքների մասին հաշվետվություն՚ (Ձև N2)
  3. 'Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն՚ (Ձև N3)
  4. ՙԴրամական հոսքերի մասին հաշվետվություն՚ (Ձև N4)
  5. ՙՖինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություն՚ (Ձև N5): 
     
    Եթե ձեռնարկության ֆինանսական հաշվետվությունները հաշվետու ժամանակահատվածում ենթարկվել են աուդիտորական ստուգման հեղինակավոր աուդիտորական ընկերությունների կողմից, ապա ՀՀ ԿԲ պետք է ներկայացվեն աուդիտորական կազմակերպությունների կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունները: Աուդիտորական ստուգում չանցնելու դեպքում ներկայացման են ենթակա Հարկային պետական ծառայության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունները:
     
    Բացի ֆինանսական հաշվետվությունների տրամադրումից, ձեռնարկության ղեկավարները կամ նրանց կողմից լիազորված անձինք պետք է պատասխանեն ՀՀ ԿԲ կողմից գործուղված հարցազրուցավարի հարցերին:
     
    Վարկանիշ ստանալու կամ ձեռնարկությունների վարկանշման մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ ԿԲ 592-564  հեռախոսահամարներով կամ rating@cba.am էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
 
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Next