Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ



ABC Finance
Visitors Center
Legislation and Policy Database
Financial Institution Licensing Electronically
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Վարկային ռեգիստր

Վարկային ռեգիստրի զարգացումը

 
Վարկային տեղեկատվության շրջանառումն արդյունավետ կազմակերպելու համար այս փուլում ՀՀ կենտրոնական բանկի տեսնակյունից կարևոր խնդիր է հանդիսանում բանկային համակարգում մրցակցության միջավայրի ձևավորումը, որի նախադրյալը կորպորատիվ կառավարման ներդրումն է: Խնդրի լուծումից հետո կստեղծվեն բարենպաստ պայմաններ` բանկերի կողմից վարկային բյուրոների ծառայությունների նկատմամբ պահանջարկ ապահովելու առումով:
Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում խթանել մասնավոր վարկային բյուրոնների զարգացումը` ՀՀ կենտրոնական բանկը որդեգրում է հետևյալ մոտեցումը.
վարկային տեղեկատվության շրջանառումը նպատակահարմար է իրականացնել պետական վարկային ռեգիստրի և մասնավոր վարկային բյուրոների համակարգերի համադրության միջոցով, ընդ որում Կենտրոնական բանկը չի ընդլայնելու վարկային ռեգիստրի աշխատանքների ոլորտը, բացառությամբ շրջանառվող տեղեկատվության նվազագույն սահմանաչափը մինչև զրո իջեցնելը, և խթանելու է ՀՀ տարածքում գործող բանկերին` շրջանառել իրենց վարկային տեղեկատվությունը վարկային բյուրոների միջոցով: Վերջինս հնարավորություն կտա.
  1. գնահատել հիփոթեքային (սպառողական) վարկավորման ընթացքում առաջացող ռիսկերը
  2. ստեղծել վարկառուի վարկարժանության թվային գնահատում` վարկային քարտերի կամ հիպոթեքային (սպառողական) վարկերի տրամադրումը խթանելու համար
  3. խթանել վարկային բյուրոներին, որպեսզի վերջիններս հավաքագրեն տեղեկատվություն այն սուբյեկտներից, որոնցից չի հավաքագրում վարկային ռեգիստրը, այն է` կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններից, դատարաններից, ապահովագրական ընկերություններից, հետաձգված վճարումներով աշխատող կազմակերպություններից և այլն: Կենտրոնական բանկը խթանելու է այդ տեղեկատվության օգտագործումը բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից:
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Next