Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Վարկային ռեգիստր

Շրջանառվող տեղեկատվություն

 
Վարկային ռեգիստրին տեղեկատվություն տրամադրվում է բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից: Տեղեկատվությունը մշակվում, խմբավորվում և պահանջի դեպքում տրամադրվում է բանկին, վարկային կազմակերպությանը, ինչպես նաև վարկառուին` ներկայացված հայտերի հիման վրա: Բանկերի և վարկային կազմկարեպությունների կողմից Վարկային ռեգիստրին տեղեկատվություն է տրամադրվում 1.5 մլն դրամը գերազանցող բոլոր վարկերի և առանց սահմանափակման բոլոր ժամկետանց (դասակարգված) վարկերի վերաբերյալ: Տեղեկատվությունը տրամադրվում է վարկային պայմանագրի կնքման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում, այնուհետև թարմացվում է յուրաքանչյուր փոփոխության դեպքում, նույնպես եռօրյա ժամկետում: Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվությունը ներառում է.
  • անհատական տվյալներ վարկառուի, իրավաբանական անձանց դեպքում նաև սեփականատերերի վերաբերյալ (անուն/անվանում, ազգանուն, հասցե, իրավական-կազմակերպական տեսակ, գործադիր տնօրեն և այլն)
  • վարկային պայմանագրի տվյալներ (պայմանագրի կնքման, վարկի տրամադրման, մարման ամսաթվերը, տրամադրված, մարված գումարը, փաստացի մնացորդը, ժամկետանց գումարը և այլն)
  • ընդհանուր տվյալներ վարկառուի վերաբերյալ (ռեզիդենտություն, ճյուղային պատկանելություն, փոխկապակցվածություն և այլն)տվյալներ գրավի վերաբերյալ (գրավի առարկան գումարը և այլն)
Տեղեկատվության շրջանառումը բանկերի վարկային կազմակերպությունների և Կենտրոնական բանկի միջև ամբողջովին իրականացվում է միջբանկային համակարգչային CBANet ցանցի միջոցով, որին անդամակցում են բոլոր բանկերը: Տեղեկատվության փոխանակումը կատարվում է ամեն օր, գաղտնիության բարձր աստիճանի պահպանմամբ:
 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next