Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Ահաբեկիչների ցանկեր

Համադրում ցանկերի հետ​​

​​​

ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին համապատասխան կազմված ցանկերից հանելու դիմումի ներկայացման կարգը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) 1267/1989 և բոլոր հաջորդող բանաձևերի հիման վրա ԻԼԻՊ (ԴԱԵՇ) և Ալ-Քաիդայի հետ կապված անձանց ցանկում ներառված անձինք կարող են ցանկից հանելու խնդրանքով դիմել ՄԱԿ-ի ԱԽ 1904 բանաձևի հիման վրա ստեղծված Իրավունքների պաշտպանի գրասենյակ: 

Իրավունքների պաշտպանն իրականացնում է հետևյալ գործառույթները.
  • Ստանում է ցանկից հանելու մասին դիմումները,
  • Ստուգում է ցանկից հանելու դիմումի հիմնավորվածությունը,
  • Ստուգում է արդյոք դիմումը նոր է, թե կրկնվող. կրկնվող դիմումի դեպքում դիմումը վերադարձնում է դիմումատուին, եթե  լրացուցիչ տեղեկություններ չեն ներկայացվել,
  • 4-ամսյա ժամկետում հավաքում է հնարավորին լայն շրջանակով տեղեկատվություն՝ ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու համար,
  • Դիմումը և հավաքված տեղեկատվությունը ներկայացնում է ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովին և վերանայող երկրի կառավարությանը,
  • Ապահովում է դիմումատուի և վերանայող երկրի կառավարության, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովի միջև երկխոսությունը՝ առավելագույնը 2-ամսյա ժամկետով, որը կարող է երկարաձգվել ևս 2 ամսով,
  • Նախորդ կետում նշված ժամկետում պատրաստում է ցանկից հանելու որոշման կամ ցանկից հանելը մերժելու մասին հաշվետվություն, որը ներկայացվում է ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողով,
  • Հաշվետվությունը ներկայացվելուց հետո՝ 30-օրյա ժամկետում ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովի կողմից կայացված որոշման մասին տեղեկացնում է դիմումատուին:
 
Գրասենյակի կոնտակտային տվյալները ներկայացվում են ստորև.
 
Իրավունքների պաշտպան՝  տիկին Քեթրին Մարչի Ուհել
Հասցե՝   DC2-2206, 10017, ք. Նյու Յորք, ԱՄՆ
Հեռախոսահամար՝   001 212 963 8226
Էլ. փոստ՝   ombudsperson@un.org

Առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.un.org/sc/suborg/en/ombudsperson
 

ՄԱԿ-ի ԱԽ այլ բանաձևերի, ներառյալ՝ 1988, 1718, 2231 և բոլոր հաջորդող բանաձևերի հիման վրա ցանկերում ներառված անձինք կարող են ցանկերից հանելու խնդրանքով դիմել ՄԱԿ-ի ԱԽ 1730 բանաձևի հիման վրա ստեղծված՝ Ցանկերից հանելու դիմումների կոնտակտային կենտրոն:
  • Կոնտակտային կենտրոնն իրականացնում է հետևյալ գործառույթները.
  • Ստանում է ցանկերից հանելու մասին դիմումները,
  • Ստուգում է արդյոք դիմումը նոր է, թե կրկնվող. կրկնվող դիմումի դեպքում դիմումը վերադարձնում է դիմումատուին, եթե լրացուցիչ տեղեկություններ չեն ներկայացվել,
  • Դիմումի ստացման մասին ծանուցում է դիմոմատուին՝ տեղեկացնելով նաև դիմումների քննության ընթացակարգերի վերաբերյալ,
  • Դիմումը փոխանցում է համապատասխան վերանայող երկրի կառավարություն,
  • Կապ է հաստատում համապատասխան վերանայող երկրների կառավարությունների միջև՝ ըստ անհրաժեշտության,
  • Վերանայող երկրի կառավարության դիրքորոշումը, հիմնավորումների հետ մեկտեղ, փոխանցում է ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողով,
  • Վերանայող երկրի կառավարության՝ ցանկերից հանելու առնչությամբ բացասական եզրակացության մասին հայտնում է ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողով,
  • Վերանայող երկրի կառավարության կողմից 3-ամսյա ժամկետում որևէ դիրքորոշում չներկայացվելու դեպքում այդ մասին տեղեկացնում է ՄԱԿ ԱԽ համապատասխան հանձնաժողովի բոլոր անդամներին,
  • ԱԽ համապատասխան հանձնաժողովին առկայության դեպքում տրամադրում է բոլոր երկրներից ստացված կարծիքները,
  • Տեղեկացնում է դիմումատուին դիմումի քննության արդյունքների վերաբերյալ:
 
Կենտրոնի կոնտակտային տվյալները ներկայացվում են ստորև.
 
Հասցե՝   Ցանկերից հանելու դիմումների կոնտակտային կենտրոն,
Անվտանգության խորհրդի օժանդակ մարմինների մասնաճյուղ,
DC2-2034 սենյակ, 10017, ք. Նյու Յորք, ԱՄՆ
Հեռախոսահամար՝   001 917 367 9448
Էլ. փոստ՝   delisting@un.org
 
Առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝
 

​​​​
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next