Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ



ABC Finance
Visitors Center
Legislation and Policy Database
Financial Institution Licensing Electronically
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Իրադարձություններ

 
 
27 սեպտեմբերի 2011 - Կենտրոնական բանկը ստանձնել է «Ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության գծով միջազգային ստանդարտների ներդաշնակեցման» աշխատանքային խմբի ղեկավարումը
 
Կենտրոնական բանկը ստանձնել է «Ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության գծով միջազգային ստանդարտների ներդաշնակեցման» աշխատանքային խմբի ղեկավարումը: 
Ս.թ. սեպտեմբերին Մեքսիկայում տեղի է ունեցել «Ֆինանսական ներթափանցման միության» (Alliance for Financial Inclusion-AFI)  «Գլոբալ Քաղաքականության ֆորումը», որին միության հրավերքով ներկա է գտնվել նաև ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչը:
Ֆորումի մասնակիցների կողմից բարձր է գնահատվել Ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության և հանրության ֆինանսական իրազեկվածության ուղղությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից կատարված աշխատանքները և կարևորվել է Հայաստանի փորձի կիրառումը անդամ երկրներում:
AFI-ի ղեկավարության կողմից առաջարկվել է նաև գլխավորել միության ներքո ստեղծվող մի շարք աշխատանքային խմբեր:
Ներկայումս Կենտրոնական բանկը ստանձնել է «Ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության գծով միջազգային ստանդարտների ներդաշնակեցման» աշխատանքային խմբի ղեկավարումը:
 
Արխիվ
 
20 մայիս 2011 - Տեղի է ունեցել տնտեսագիտական-ֆինանսական խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը
 
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը 2011թվականի մայիսի 20-ին հանրության ֆինանսական և տնտեսագիտական կրթման ծրագրերի շրջանակում կազմակերպել է «Brain–Ring» խաղ-մրցույթը:
Նպատակը հանրակրթական դպրոցներում «Տնտեսագիտություն» ուսումնասիրող աշակերտների գիտելիքների և հմտությունների խորացմանը, արագ և ճկուն մտածելու և կողմնորոշվելու կարողությանը նպաստելն է:
2011 թ. մարզերում կազմակերպվել են մրցույթի նախնական փուլերը, որոնց մասնակցել են «Հասարակագիտություն» առարկայի «Տնտեսագիտություն» բաժինն ուսումնասիրած շուրջ 500 10-րդ դասարանցի աշակերտներ` ավելի քան 100 դպրոցներից: Մարզերի հաղթող թիմերից ձևավորված հավաքական թիմերը մայիսի 20-ին, մասնակցել են հանրապետական կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերին:  Մրցույթին մասնակցել են 5 հոգանոց 11 թիմեր:
Թիմերին առաջադրվել են տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տեսական հարցեր: Մրցույթի ընթացքում կարևորվել է ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև խնդիրների լուծման ընթացքում արագ և ճկուն կողմնորոշվելու կարողությունը և թիմային աշխատանքը։
Մրցույթի հաղթող թիմերը (1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրածները) պարգևատրվել են ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից սահմանված հատուկ մրցանակներով և պատվոգրերով, իսկ մնացած թիմերին շնորհվել են մասնակցության վկայականներ և նվերներ:
Հաղթող թիմեր են ճանաչվել`
 
  • 1-ին տեղ - Արմավիրի մարզի հավաքական թիմը
  • 2-րդ տեղ - Կոտայքի մարզի հավաքական թիմը
  • 3-րդ տեղ - Շիրակի մարզի հավաքական թիմը
Մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող թիմերին ընտրել է ժյուրին, որի կազմում են եղել.
  • Արմենակ Դարբինյանը (ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ)
  • Արմինե Հովհաննիսյանը («Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն)
  • Արտակ Դավթյանը (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)
  • Անահիտ Բախշյանը (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)
 
30 ապրիլի 2011 - Տեղի է ունեցել «Քաղաքացի Նախագծի» երրորդ շնորհանդեսը
 
Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Քաղաքացի» նախագծի երրորդ շնորհանդեսի եզրափակիչ փուլը: Այս տարի առաջին անգամ, ՀՀ կենտրոնական բանկի օժանդակությամբ, «Քաղաքացի» նախագծի շրջանակներում աշակերտները վեր են հանել իրենց համայնքներում ֆինանսական համակարգին վերաբերող հիմնախնդիրներ և առաջադրել են դրանց լուծման սեփական մոտեցումները: 
  
 
23-24  հոկտեմբեր 2010 - Մեկնարկել է ֆինանսական համակարգի հիմնախնդիրներին նվիրված «Քաղաքացի» նախագիծը
 
 
Հոկտեմբերի 18 ից իրականացվում է ՀՀ ԿԲ կողմից մշակված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» (ԱՊՊԱ) հանրամատչելի գրքույկների ու թերթոնների բաշխման գործընթացը հանրապետության ողջ տարածքում:
 
 
18 հոկտեմբեր 2010 - Սկսվել է ՀՀ ԿԲ կողմից թողարկված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին»բուկլետների և թերթոնների բաշխումը ՀՀ տարածքում
 
 
23 հոկտեմբեր 2010 - Նկարահանվել են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» տեսահոլովակներ:
 
 
 
Ս.թ. օգոստոսի 21-29-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են այցելել Պաղեստինի կենտրոնական բանկի ներկայացուցիչները` Սպառողների շահերի պաշտպանության համակարգը ուսումնասիրելու համար:
 
Այցի ընթացքում Պաղեստինի կենտրոնական բանկի ներկայացուցիչները ծանոթացել են ֆինանսական համակարգում սպառողների պաշտպանությանն ուղղված կարգավորման դաշտին, վերահսկողության մեխանիզմներին, ինչպես նաև ֆինանսական կրթման ուղղությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող միջոցառումներին:
Եղել են այցելություններ նաև ֆինանսական կազմակերպություններ, ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, “ԱՔՌԱ” վարկային բյուրո, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ:
 
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Next