Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Ֆինանսական դիտարկումների կենտրոն

Նորություններ

​​​​​​​

Անց է կացվել թվային ակտիվների ռիսկահենք կարգավորման և վերահսկողության թեմայով աշխատաժողով։Վերադարձ

03/11/2022
   Սույն թվականի հոկտեմբերի 24-ից 25-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Թվային ակտիվների՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում ռիսկահենք կարգավորում և վերահսկողություն» թեմայով աշխատաժողով։
  Աշխատաժողովի նպատակն էր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, այդ թվում՝ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ներկայացուցիչներին ներկայացնել թվային ակտիվների և թվային ակտիվների ծառայություններ մատուցողների ոլորտում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի տեսանկյունից ռիսկահենք կարգավորման և վերահսկողության միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև թվային ակտիվների հետ կապված ռիսկերն ու խոցելիություններն, արդյունավետ վերահսկողության իրականացման լավագույն փորձը և այլն։​
  Աշխատաժողովն իրականացվել է «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ 2) ծրագրային ձևաչափի երկրորդ փուլի շրջանակում։
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next