Սույն թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել հեռավար դասընթաց՝ ՀՀ տարածքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են.
• ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի բաղկացուցիչները և ոչ առևտրային կազմակերպությունների դերը,
• Ոչ առևտրային կազմակերպությունների՝ ԱՖ նպատակով չարաշահման ռիսկերը և կասկածելիության չափանիշները,
• ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման արդյունքները: