Սույն թվականի սեպտեմբերի 17-27-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց են կացվել հեռավար դասընթացներ՝ ՀՀ տարածքում գործող բանկերի, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի, վարկային, ապահովագրական, դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների, գրավատների և փոխանակման կետերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների համար՝ ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են.
• ՓԼ/ԱՖ/ԶՈԶ ՏՖ ռիսկերի ազգային գնահատման նախնական արդյունքները
• «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումները
• ՓԼ սխեմաներ
• Գործարքի կամ գործարար հարաբերության բարձր ռիսկի և կասկածելիության չափանիշներ
• Նոր տեխնոլոգիաների հնարավորությունները և մարտահրավերները ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համատեքստում:
Դասընթացները կրելու են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ, ինչպես նաև ԶՈԶ տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: