Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Ֆինանսական դիտարկումների կենտրոն

Նորություններ

​​​​​​​

Ոչ ֆինանսական հաստատություններին վերահսկող մարմինների մասնակցությամբ անց է կացվել հեռավար դասընթացՎերադարձ

18/06/2020
   Սույն թվականի հունիսի 17-ին ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության և ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից համատեղ անց է կացվել հեռավար դասընթաց «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ոչ ֆինանսական հաստատությունների  գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների՝ ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ փաստաբանների պալատի և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ:
   Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ բանկային համակարգում ռիսկահենք վերահսկողության Կենտրոնական բանկի փորձը, «Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պահանջներին նախատեսված ոչ ֆինանսական գործունեության տեսակների և մասնագիտությունների համապատասխանության ռիսկահենք վերահսկողության հայեցակարգը», ինչպես նաև քննարկվել են ոչ ֆինանսական հաստատությունների նկատմամբ վերահսկողության հիմնախնդիրները:

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next