Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Ֆինանսական դիտարկումների կենտրոն

Նորություններ

​​​​​​​

Կայացել է «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի 34-րդ նիստը:Վերադարձ

05/12/2018

 

​Սույն թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 34-րդ նիստը:
 
Նիստի շրջանակներում քննարկվել են 2017-2018թթ. փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում իրականացված աշխատանքները, առաջիկա տարիների ռազմավարական գերակա ուղղությունները, ձեռնարկվելիք միջոցառումները, ինչպես նաև մի շարք կարևորագույն հայեցակարգեր՝ ուղղված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման գործերի քննության արդյունավետության բարձրացմանը և հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պրակտիկայի բարելավմանը: Մասնավորապես, առաջարկվել է ծանր հանցագործությունների դեպքում ներդնել մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման ինստիտուտը, ինչպես նաև սահմանել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմներ և ընթացակարգեր: Այս առնչությամբ Հանձնաժողովի անդամ գերատեսչությունների կողմից կարևորվել է նաև հայեցակարգերով նախատեսված ինստիտուտների ներդրմամբ գույքի բռնագանձմանը վերաբերող ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման արդյունավետության բարձրացումը: Քննարկման արդյունքներով Հանձնաժողովը որոշել է, որ այս ինստիտուտների ներդրման նպատակով շահագրգիռ բոլոր գերատեսչություններից  բաղկացած աշխատանքային խմբերը պետք է իրականացնեն խորացված և համալիր ուսումնասիրություններ ՀՀ-ում այդ ինստիտուտների ներդրման ուղիների, եղանակների վերաբերյալ և մշակեն համապատասխան իրավական ակտերի նախագծերը:
 
Հանձնաժողովը քննարկել և որոշումներ է կայացրել նաև իր աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերով: Մասնավորապես, պայմանավորված ՀՀ սահմանադրության 2015թ.-ի փոփոխություններով՝ որոշվել է փոփոխություններ կատարել Հանձնաժողովի կազմում և վերջինիս նորացված կազմը հաստատել ՀՀ վարչապետի որոշմամբ:
 
Նիստի օրակարգի հարցերի քննարկման արդյունքներով Հանձնաժողովի անդամները ընդգծել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում շարունականան և հետևողական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը և այդ կապացությամբ Հանձնաժողովի՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող մարմնի դերն ու կարևորությունը:

 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next