12 Փանոս Թերլեմեզյան – 150Հուշադրամը նվիրված է հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանի (1865-1941 թթ.) ծննդյան 150-ամյակին: Դիմերես` Փ. Թերլեմեզյանի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» կտավից դրվագ: Դարձերես` Փ. Թերլեմեզյանի «Տաթևի վանքը» կտավից և նրա ինքնադիմանկարից դրվագներ: Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Սերգեյ ՓարաջանովՀուշադրամը նվիրված է հայտնի կինոռեժիսոր, նկարիչ, կոլաժի վարպետ Սերգեյ Փարաջանովին (Սարգիս Փարաջանյանց 1924-1990 թթ.):
ԱվետումԱվետումը բարի, բերկրալի լուր է Սբ. Կույս Մարիամի` Սբ. Հոգուց հղիանալու և Աստծո որդու` Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին: Ավետարանի պատկերաշարը սովորաբար սկսվում է Ավետման տեսարանով, քանի որ պատկերում է Հիսուսի մարդեղության` երկրային առաքելության սկզբնավորումը:
Մոգերի երկրպագությունըԵրբ Հիսուս Քրիստոսը ծնվում է Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, նրա աստղը հայտնվում է արևելքում, և մոգերը` առաջնորդվելով աստղով, գալիս են այնտեղ, ուր մանուկն է: ՀամբարձումՀամբարձումը հարություն առած Հիսուս Քրիստոսի` աշակերտներին հայտնվելուց, օրեր շարունակ նրանց հետ շրջելուց ու պատվիրաններ տալուց հետո, դեպի երկինք` Հայր Աստծո մոտ համբարձվելն է: Համբարձումով նշանավորվում է Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության փառավոր ավարտը:
Մուտք Երուսաղեմ Զատկից մեկ շաբաթ առաջ Հիսուս Քրիստոսն իր աշակերտների ուղեկցությամբ հանդիսավոր մուտք է գործում Երուսաղեմ: Հայկական մանրանկարներում այս տեսարանը պատկերում է ավանակի վրա նստած, քաղաքին մոտեցող Քրիստոսին` օրհնող աջը բարձրացրած: Նրան հետևում են աշակերտները, իսկ առջևում Երուսաղեմի բնակիչներն են, որոնք հագուստներ և ճյուղեր են նետում նրա ոտքերի տակ: Գալանտուս Արտյուշենկոյի«Գալանտուս Արտյուշենկոյի» բույսը կարճ ցողունով (23-35 սմ), սպիտակ, երբեմն բաց դեղնագույն հրապուրիչ ծաղիկներով և բաց կանաչ տերևներով է. ծաղկում է մարտին` ձյան միջից: Հանդիպում է Հայաստանի հարավային և հյուսիսային շրջաններում` կաղնու, բոխու և հաճարենու անտառներում, ցածր և միջին լեռնային գոտիներում:
Լվածաղիկ Զանգեզուրի«Լվածաղիկ Զանգեզուրի» բույսը բազմամյա է` 10-20 սմ ցողունով: Ցողունները բազմաթիվ են` գագաթնային մեկ զամբյուղով, սպիտակ միաշարք եզրային և կենտրոնական խողովակաձև` քառատամ դեղին ծաղիկներով: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին: Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի և Մեղրու շրջաններում:
Արոսենի հայաստանյան «Արոսենի Հայաստանյանը» գեղեցիկ թուփ է կամ ծառ` լայն բրգաձև գագաթով և կարմրամոխրագույն կեղևով: Բարձրությունը հասնում է 8-10 մ: Ծաղիկները սպիտակ են, վարդագույն փոշանոթներով, պտուղները` մուգ կարմիր: Ծաղկում է հունիսին: Հայաստանում հանդիպում է Սևանա լճի ավազանում և Արայի լեռան լանջերին:
Քրքում ադամի«Քրքում Ադամի» բույսն ունի կաշենման ծածկույթով փոքր սոխուկներ: Ծաղիկները բաց կամ մուգ մանուշակագույն են` դեղնանարնջագույն վզիկներով: Ծաղկում է փետրվար-մայիսին` ժայռոտ լանջերին և փշատերև թփուտներով ծածկված անտառներում: Տարածված է կենտրոնական և հարավային Հայաստանում և Արցախում:
ՆուռՀուշադրամը նվիրված է նուռին, որը խորհրդանշում է պտղաբերություն, առատություն և մեծահոգություն: Դիմերես` ՀՀ զինանշանը: Դարձերես` ճեղքված նուռ: Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան: Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Լեոնիդ Ենգիբարյան 75Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ: Հուշադրամի ուրվագծերի և գրքույքի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում: ՋազՀՀ կենտրոնական բանկը միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է երաժշտությանը նվիրված «Ջազ» արծաթե հուշադրամը: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Գերմանիայի Մայեր դրամահատարանում: Թեոդոր ԱքսենտովիչՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը նվիրված է հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչին (1859-1938 թթ.): Հուշադրամը թողարկվել է «Աշխարհի նկարիչները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:
Սայաթ - Նովա 300Հուշադրամը նվիրված է հայ նշանավոր բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովայի (1712-1795 թթ.) ծննդյան 300-ամյակին: Դիմերես` նուռ, որը խորհրդանշում է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի` Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» հայտնի կինոնկարը, քամանչա, գիրք և փետրագրիչ:
Compliance Details javascript:commonShowModalDialog('{SiteUrl}/_layouts/itemexpiration.aspx?ID={ItemId}&List={ListId}', 'center:1;dialogHeight:500px;dialogWidth:500px;resizable:yes;status:no;location:no;menubar:no;help:no', function GotoPageAfterClose(pageid){if(pageid == 'hold') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/hold.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'audit') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/Reporting.aspx?Category=Auditing&backtype=item&ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'config') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/expirationconfig.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;}}, null); 0x0 0x1 ContentType 0x01 898
Compliance Details javascript:commonShowModalDialog('{SiteUrl}/_layouts/itemexpiration.aspx?ID={ItemId}&List={ListId}', 'center:1;dialogHeight:500px;dialogWidth:500px;resizable:yes;status:no;location:no;menubar:no;help:no', function GotoPageAfterClose(pageid){if(pageid == 'hold') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/hold.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'audit') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/Reporting.aspx?Category=Auditing&backtype=item&ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'config') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/expirationconfig.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;}}, null); 0x0 0x1 ContentType 0x01 898
|
|