Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արտաքին հատվածի վիճակագրություն

   
 
Համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի է) կետի դրույթների՝ ՀՀ կենտրոնական բանկը (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) վարում է ՀՀ արտաքին հատվածին վերաբերող հաշիվների՝ վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և համախառն արտաքին պարտքի վիճակագրությունը: Ընդ որում, արտաքին հաշիվների վիճակագրության կազմմանը ՀՀ ԿԲ-ին օժանդակող հիմնական գործընկեր կառույցը ՀՀ վիճակագրական կոմիտեն է, մասնավորապես՝ ընթացիկ հաշվի մի շարք հոդվածների, կապիտալ ու ֆինանսական հաշիվների մասնավոր ոչ ֆինանսական հատվածի (ոչ ֆինանսական կազմակերպությունների, տնային տնտեսությունների և ՏՏՍՈԱԿ-ների[1]) գծով իրականացվող գործառնությունների մասով:
 
ՀՀ ԿԲ-ն արտաքին հատվածի վիճակագրության վարման ընթացքում պարբերաբար իրականացնում է վճարային հաշվեկշիռը, միջազգային ներդրումային դիրքը և համախառն արտաքին պարտքը ձևավորող հոդվածների բարելավման աշխատանքներ, որոնք իրենց արտացոլումն են գտնում արտաքին հատվածի վիճակագրության տարեկան վերանայումներում (որպես կանոն՝ յուրաքանչյուր տարվա հունիսի վերջ): Որոշ դեպքերում վերանայումները ընդգրկում են ամբողջ ժամանակագրական շարքը: Առաջին խոշոր վերանայումն իրականացվել է 2011-2014 թվականներին՝ պայմանավորված ԱՄՀ վճարային հաշվեկշռի կազմման ձեռնարկի նոր խմբագրության ներդրմամբ: Իրականացված փոփոխությունների մասին ավելի մանրամասն տե՛ս ՀՀ վճարային հաշվեկշռի պատմական շարքերի վերանայման վերաբերյալ տեղեկանքը: Ընթացիկ վերանայումները հիմնականում վերաբերում են ընթացիկ տարվան և պայմանավորված են լինում հաշվետու սուբյեկտների կողմից տվյալների ճշգրտումներով: Անհրաժեշտ է նշել, որ որոշ հոդվածներ ունեն պարբերական վերանայման կարիք և դրանց գծով մշտապես իրականացվում են լրացուցիչ հետազոտություններ:
 
Յուրաքանչյուր եռամսյակի ավարտին ՀՀ ԿԲ-ն իր կայքէջում հրապարակում է վիճակագրական տվյալներ և տեղեկատվավերլուծական նյութ ՀՀ վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և համախառն արտաքին պարտքի վերաբերյալ: Այդ տվյալները համառոտ հրապարակվում են նաև ԿԲ ամենամսյա տեղեկագրերում: Ընդ որում, ՀՀ վիճակագրական կոմիտեն իր կայքէջում նույնպես հրապարակում է նույն տեղեկատվությունը, ինչպես նաև համառոտ՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» և «Հայաստանի վիճակագրական տարեգիրք» հրապարակումներում:
 
Արտաքին հատվածի վիճակագրության բնագավառում կարևորվում է նաև ՀՀ կենտրոնական բանկի պահուստների փաստացի շարժերի վերաբերյալ կազմվող ՀՀ պահուստների միջազգային ստանդարտ աղյուսակը​, որը հրապարակվում է ամսական պարբերականությամբ:
 
ՀՀ ԿԲ-ն ամսական ու տարեկան կտրվածքով հրապարակում է նաև ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված դրամական փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև դրամական փոխանցումների վիճակագրությունն ըստ վճարային հաշվեկշռի մեթոդաբանության՝ եռամսյակային և տարեկան պարբերականությամբ:
 
Արտաքին հատվածի վիճակագրության գծով ՀՀ ԿԲ կայքէջում հրապարակվում են նաև դրամի նկատմամբ որոշ արժույթների միջին անվանական փոխարժեքները՝ ամսական և տարեկան պարբերականությամբ, ինչպես նաև իրական և անվանական արդյունավետ փոխարժեքները՝ ամսական, եռամսյակային և տարեկան պարբերականությամբ:
 


[1] Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ:
 
Վիճակագրական տվյալներ

Տեղեկանք ՀՀ վճարային հաշվեկշռի պատմական շարքերի վերանայման վերաբերյալ 

   Արտաքին հատվածի վիճակագրության այլ ցուցանիշներ

​​
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next