Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ներածություն Որակավորման վկայական ունեցող անձիքՊատժամիջոցներ Կորած, ոչ պիտանի փաստաթղթերՊետական տուրք



Visitors Center

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ

Ներդրումային ծառայություն մատուցող անձիք

 
«Ներդրումային ծառայություններ կարող են մատուցել ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղերը, ներդրումային ֆոնդի կառավարիչները, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարչի մասնաճյուղերը, բանկերը:
 
 
Ներդրումային ծառայություններն են 
  • հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը,
  • իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը,
  • արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին,
  • իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը,
  • արժեթղթերի փաթեթի կառավարումը,
  • արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացումը:
 «Ներդրումային ծառայություն մատուցող անձը, բացի ներդրումային ծառայություններից, կարող է մատուցել նաև հետևյալ ոչ հիմնական ծառայությունները` արժեթղթերի պահառություն,
  • փոխառության տրամադրում հաճախորդներին` արժեթղթերով գործարքների իրականացման համար` պայմանով, որ փոխատուն հանդիսանում է նման գործարքի կողմ,
  •  արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցում,
  • խորհրդատվության տրամադրում ընկերություններին կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ, ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցում,
  • արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների իրականացում,
  • արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմում և տարածում:  
 
Ներդրումային ծառայությունների մատուցում չի համարվում «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ներդրումային ֆոնդերի կառավարման գործունեությունը:
 
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next