Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՀՀ կենտրոնական բանկի մասին

Աշխատանքը Կենտրոնական բանկում

Համալրում

 
        
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ձգտում է իր աշխատատեղերը համալրել  բանիմաց, գիտելիքների հարուստ պաշար ունեցող, միաժամանակ աշխատասեր և պատասխանատու աշխատակիցներով` ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ հեռանկարային մասնագետներով:
 
Փորձառու մասնագետները համալրում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թափուր աշխատատեղերը՝ մասնակցելով հայտարարվող մրցույթներին:
Մրցույթներն  ընթանում են  հետևյալ փուլերով`
  1. Փաստաթղթային փուլ. Լրացված դիմումների հիման վրա ընտրվում են աշխատատեղի պահանջների առավել համապատասխանող դիմորդները:
  2.  Նախնական գնահատման փուլ. Դիմումների հիման վրա փաստաթղթային ընտրությունն անցնելուց հետո, 4 և ավելի դիմորդների առկայության դեպքում, դիմորդները հրավիրվում են նախնական հարցազրույցի: Հարցազրույցի բավարար արդյունքի դեպքում նրանք անցնում են գնահատման հաջորդ փուլ: Մինչ մրցույթի վերջնական գնահատման փուլը, դիմորդներն անցնում են անձնային թեստ` տվյալ աշխատատեղին անհրաժեշտ հմտությունների, գործարար որակների ստուգման, ինչպես նաև հետագայում դրանք զարգացնելու նպատակով:
  3.  Վերջնական գնահատման փուլ. Վերջնական գնահատման փուլն անց է կացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ատեստացիոն հանձնաժողովի կողմից, որը հենց նիստի ժամանակ որոշում է մրցույթի անցկացման ձևը.
  1. Գրավոր առաջադրանք. Դիմորդներին տրվում է երկու հարց (մրցութային հարցաշարը կցվում է հայտարարությանը) և 1 իրավիճակային խնդիր, 3 ժամ այդ հարցերի պատասխանները գրավոր շարադրելու համար: Աշխատանքը կատարվում է համակարգչով:
  2. Հարցազրույց. Դիմորդներին առաջարկվում է պատասխանել մի քանի հարցերի` գնահատելու համար գիտելիքների և գործարար որակների համապատասխանությունը տվյալ աշխատատեղին:
  3. Երկու փուլով` գրավոր առաջադրանք և հարցազրույց:
           
            Մրցույթի արդյունքների մասին դիմորդները տեղեկացվում են:
 
Եթե Դուք չունեք աշխատանքային փորձ, սակայն ունեք բարձրագույն կրթություն, ապա կարող եք մասնակցել ԿԲ-ի կողմից կազմակերպվող «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» ուսումնական ծրագրին: Ծրագիրը բարձր միավորներով ավարտած ունկնդիրները հրավիրվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կազմակերպվող հարցազրույցի, որն էլ հաջողությամբ անցնելու դեպքում ընդունվում են աշխատանքի որպես երիտասարդ մասնագետ:
 
   
           
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next