ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ27.07.2022
ՀՀ
կենտրոնական բանկը և Երևանի քաղաքապետարանը կնքել են փոխըմբռնման հուշագիր
Այսօր՝ հուլիսի 27-ին,
ՀՀ կենտրոնական բանկը և Երևանի քաղաքապետարանը կնքել են փոխըմբռնման հուշագիր՝ քաղաքապետարանում
արդյունավետ էլեկտրոնային հաշվառման համակարգերի զարգացման և պարտքային գործիքակազմի
կիրարկման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և Երևանի
քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հուշագրի շրջանակում կիրականացվեն քաղաքապետարանի
համար պարտքային գործիքակազմի թողարկման, տեղաբաշխման և շրջանառությանն ուղղված աշխատանքներ,
ինչպես նաև կմշակվեն և կգործարկվեն քաղաքապետարանում էլեկտրոնային հաշվառման համակարգեր:
Նախատեսվում է նաև քաղաքային համայնքի զարգացման նպատակով մշակել նպատակային ծրագրեր,
գնահատել դրանց ներդրման ազդեցությունները:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. 56 37 61