05.01.2023
«Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման» կարգում փոփոխության վերաբերյալ
2022 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ընդունել է «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման» կարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։
Այսպիսով, 2023 թվականի հունվարի 14-ից բանկերի կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնություններ իրականացնելիս հաճախորդին տրամադրվող անդորրագրի վրա հաճախորդին նույնականացնող վավերապայմանների (հաճախորդի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները և ստորագրությունը) առկայությունը պարտադիր է 100,000 ՀՀ դրամի շեմը գերազանցող գործարքների դեպքում՝ նախկին 400,000 ՀՀ դրամի փոխարեն։
Փոփոխության արդյունքում բոլոր մասնագիտացված անձանց համար (բանկեր, վարկային կազմակերպություններ, փոխանակման կետեր) սահմանվել է միասնական մոտեցում։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ. (010) 592592-0702
www.cba.am