Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Կեղծ տեղեկությունների հիման վրա հրապարակային առաջարկի իրականացում Վերադարձ



ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
29.11.2022
Կեղծ տեղեկությունների հիման վրա հրապարակային առաջարկի իրականացում

Տեղեկացնում ենք, որ վերջին շրջանում տարբեր սոցիալական հարթակներով գործարար Իլոն Մասկի անունից գովազդվում է Tesla X հարթակը, որը կեղծ տեղեկությունների հիման վրա հանդես է գալիս արժեթղթի (ներդրումային համաձայնագիր) և ներդրումային ծառայությունների հրապարակային առաջարկով՝ փորձելով ներգրավել ՀՀ քաղաքացիների միջոցները:  
Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում արժեթղթի (ներդրումային համաձայնագիր) հրապարակային առաջարկով կարող են հանդես գալ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված ազդագրի կիրառմամբ, իսկ ներդրումային ծառայությունների առաջարկով՝  բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձինք: Մինչդեռ գովազդվող անվամբ որևէ անձ ՀՀ կենտրոնական բանկի կողմից չի լիցենզավորվել, ինչպես նաև արժեթղթի ազդագիր չի գրանցվել:

Համապատասխանաբար հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին չվստահել ձեր գումարները ՀՀ կենտրոնական բանկի կարգավորման և վերահսկողության դաշտից դուրս գտնվող որևէ անձի (անձանց):
ՀՀ կենտրոնական բանկը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն կամ խորհրդատվություն տրամադրել ՀՀ քաղաքացիներին, ինչի նպատակով Ձեր հարցերը կարող եք ներկայացնել secretariat@cba.am էլեկտրոնային հասցեով:

ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, գրանցված ազդագրերի և հաշվետու թողարկողների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով​. https://www.cba.am/am/SitePages/fscsecurityspecialized.aspx


Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:​
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (010) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next