ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19.09.2023
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում գումարվել է Եվրասիական տնտեսական միության Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 25-րդ նիստը
Սեպտեմբերի 19-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 25-րդ նիստը, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության կենտրոնական (ազգային) բանկերի, Ղազախստանի Հանրապետության ֆինանսական շուկայի կարգավորաման և զարգացման գործակալության ղեկավարները։
Նիստի ընթացքում քննարկվեցին ԵԱՏՄ անդամ-պետությունների տնտեսական իրավիճակին և իրականացվող դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ կատարվեց վարկանշման եվրասիական համակարգի ձևավորման աշխատանքների ընթացքին, Եվրասիական վարկանշման գործակալության ստեղծման հանդեպ մոտեցումներին, ինչպես նաև ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման ընթացքին։
Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստին հաջորդեց Դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Դրամավարկային քաղաքականությունը բարձր անորոշությունների պայմաններում» թեմայով կլոր սեղանը, որի ժամանակ մասնակիցները քննարկեցին անորոշությունների պայմաններում դրամավարկային քաղաքականության ռազմավարության, ռեժիմի, դրամավարկային քաղաքականության հաղորդակցման մշակման և դրան առնչվող մարտահրավերների հարցեր:
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am