Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մասին հայտարարություն Վերադարձ



 
 
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների,
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Տնտեսագիտության մագիստրոս» ծրագրի և Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին
 
 
                         ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ
                                   անվան կրթաթոշակ նշանակելու համար
 
Մրցույթին կարող են մասնակցել 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ բակալավրիատի III, IV կուրսերի և մագիստրատուրայի I և II կուրսերի բարձր առաջադիմությամբ ուսանող հանդիսացող անձինք:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունիսի 12-ը hrm@cba.am  էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝ «subject» մասում գրելով «կրթաթոշակ».
 
  1. դիմումի ձև (հայտարարությանը կից),
  2. տեղեկանք բարձրագույն ուսումնական հաստատությունից առաջադիմության միջին որակական գնահատականի վերաբերյալ սկսած ուսումնառության առաջին տարվանից,
  3. դիպլոմի, դիպլոմի միջուկի պատճենը (առկայության դեպքում),
  4. մեկ գունավոր լուսանկար:
 
Նշված ժամկետում մրցույթին դիմած ուսանողները վերլուծական/հետազոտական նյութը  պետք է ներկայացնեն մինչև հոկտեմբերի 15-ը:
 
Վերլուծական/հետազոտական նյութի թեմաներ.
 
-       Արժութային ինտերվենցիաների դերը զարգացող երկրներում
-       ՀՀ-ում ածանցյալ ֆինանսական գործիքների զարգացման հնարավորությունները
-       ԿԲ քաղաքականությունը պանդեմիայի պայմաններում
-       Մակրոտնտեսական ցուցանիշների մոտարկումն առցանց տվյալների հիման վրա (օր՝ պանդեմիայի ժամանակ տվյալների սղության պայմաններում)
-       Միջազգային փորձը տեխնոլոգիապես բաց բանկային գործունեության (open banking) դաշտում և նրա կիրառելիությունը ՀՀ-ում
-       Fintech նորարարությունների դերը աշխարհում և ՀՀ ֆինանսական համակարգում. Ռիսկեր և հնարավորություններ
-       Հեռահար նույնականացման տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական համակարգի վրա և զարգացման հեռանկարները ՀՀ-ում
 
                           Հետազոտական/վերլուծական աշխատանքի նկատմամբ պահանջներ
Հետազոտական/վերլուծական աշխատանքի կառուցվածք.
·         Տիտղոսաթերթ
·         Բովանդակություն
·         Նախաբան
·         Հիմնական մաս
·         Եզրակացություն և առաջարկություններ
·         Գրականության ցանկ
 
Տիտղոսաթերթի վրա, որն աշխատանքի առաջին էջն է, անհրաժեշտ է նշել ուսանողի անունը, ազգանունը, ԲՈՒՀ-ը, հետազոտական/վերլուծական աշխատանքի թեման:
 
Բովանդակությունում նշվում են բոլոր բաժիններն ու ենթաբաժինները, դրանց զբաղեցրած էջերն՝ ըստ հերթականության:
 
Նախաբանը պետք է ծառայի երկու նպատակի: Նախ, այն պետք է ծանոթացնի ընթերցողին թեմային: Երկրորդ, դրանում պետք է սահմանվի հետազոտության/վերլուծության հարցը, խնդիրը կամ թեզիսը:
 
Հիմնական մասում, որը հետազոտական աշխատանքի գլխավոր մասն է, անհրաժեշտ է զարգացնել թեզիսը՝ պատճառներով, բացատրություններով, օրինակներով և փաստերով, միաժամանակ նշելով, թե հետազոտական/վերլուծական ինչ մեթոդներ և/կամ գործիքներ են կիրառվել հետազոտողի կողմից:
 
Եզրակացությունում պետք է ամփոփվի աշխատանքը և տրվի պատասխան հետազոտական/վերլուծական աշխատանքի հարցին կամ խնդրին:
 
Աշխատանքն անհրաժեշտ է գրել A4 ձևաչափի էջի վրա, 12 տառաչափով, ոչ ավելի, քան 15-20 տպագիր էջ:
 
Արգելվում է գրագողությունը և այլ անձի կողմից կատարված աշխատանքը որպես Ձեր կողմից կատարված ներկայացնելը:

Հանձնաժողովի կողմից լավագույն ճանաչված ուսանողներին
6 ամիս ժամկետով կհատկացվի
Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ (ամսական 50 000 ՀՀ դրամ)
 
 
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել
(+37410) 59 26 34 հեռախոսահամարով
ՀՀ կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարության
Անձնակազմի կառավարման վարչություն
Էլեկտրոնային փոստի հասցե՝ hrm@cba.am
 
 
 
 
     
 

 

 

  

 

 


Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next