Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Փոխըմբռնման համաձայնագիր է ստորագրվել Աստանայի ֆինանսական ծառայությունների մարմնի և Հայաստանի կենտրոնական բանկի միջև Վերադարձ



 
 
Աստանայի ֆինանսական ծառայությունների մարմինը Փոխըմբռնման Համաձայնագիր է ստորագրել Հայաստանի կենտրոնական բանկի հետ: Ստորագրման արարողությունը տեղի ունեցել Երևան քաղաքում:
 
Ըստ Համաձայնագրի, կողմերը համագործակցելու են բանկային ոլորտի, ապահովագրական և կապիտալ շուկաների վերահսկման և կարգավորման ուղղությամբ, մասնավորապես՝ փողերի լվացման դեմ, վերահսկման, լիազորման, ֆինանսների վերականգնման ուղղությամբ:
 
Համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ պարոն Վախթանգ Աբրահամյանի և ԱՖԾՄ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Մուխտար Բուբեևի կողմից: Կողմերը համաձայնվել են զարգացնել համագործակցությունը միջսահմանային կառույցներում իրենց համապատասխան իրավասությունների ներքո, նպաստել վերահսկողական տեղեկատվության փոխանակմանը և ապահովել փոխգործակցությունը ԱՖԾՄ և ՀՀ ԿԲ միջև:
 
 
Համաձայնագիրը սահմանում է փոխգործակցության և  վերահսկողական տեղեկատվության փոխանակման անհրաժեշտ պայմանները ԱՖԾՄ և ՀՀ ԿԲ միջև:
 
Վախթանգ Աբրահամյանը ողջունել է Համաձայնագրի ստորագրումը, նշելով, – «Ստորագրելով սույն համաձայնագիրը, մենք կարևոր քայլ կատարեցինք մեր երկու հաստատությունների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
 
 
ՀՀ ԿԲ ակնկալում է արդյունավետ համագործակցություն և փոխգործակցություն ֆինանսական վերահսկողության և կարգավորման ոլորտում, որտեղ ԱՖԾՄ և ՀՀ ԿԲ ունեն մեծ փորձ, որով կարող են կիսվել»:
 
 
 
Մուխտար Բուբեևն ասել է, - «Մենք ուրախ ենք համաձայնագիրը ստորագրելու կապակցությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել ԱՖՄԾ և ՀՀ ԿԲ գործակցությունը միասնական շահերի առումով, զարգացնել տեղեկատվության փոխանակումը և վերահսկումը բանկային, ապահովագրական և կապիտալ շուկաների ոլորտներում՝ մեր երկու կառույցների իրավասության շրջանակներում»:
 
 
 
 
___________________________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. (010) 56 37 61
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
 
 
 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next