Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


«Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով գիտաժողովի մասին Վերադարձ



ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 
04.09.2023 
«Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով գիտաժողովի մասին


Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկը սեպտեմբերի 2-3-ը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում «Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսը» կազմակերպության և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ կազմակերպել էր «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով բարձր մակարդակի գիտաժողով: Երկօրյա գիտաժողովին հրավիրված էին միջազգային ֆինանսական կազմակերպությունների, կենտրոնական / ազգային բանկերի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։ 

Գիտաժողովը Կենտրոնական բանկի համար կարևոր առիթ էր հետհայացք գցելու, իր անկախության և ֆինանսական կայունության ձեռքբերումները գնահատելու, ինչպես նաև շարունակական փոփոխությունների ենթարկվող ֆինանսական ոլորտի մարտահրավերներին դիմակայելու կարևոր որոշումներ կայացնելու համար։

Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներն իրենց արժույթները շրջանառության մեջ են դրել երեք տասնամյակ առաջ, և այսօր էլ դիմակայում են համանման խնդիրների։ Ֆինանսական, աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական արագ զարգացումներն առիթ են ծառայում, որ այս երկրների կենտրոնական / ազգային բանկերն ընդհանուր հարթակներում հաճախ միասին քննարկեն, թե ինչպես կանխատեսել նոր մարտահրավերները և պատրաստվել դրանց, մեղմացնել ռիսկերը և օգտվել ընձեռնվող նոր հնարավորություններից։

Բարձր մակարդակի գիտաժողովին մասնակցում էին աշխարհի տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում հայտնի այնպիսի ուսումնական հաստատությունների պրոֆեսորներ և դասախոսներ, ինչպիսիք են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT), Փրինսթոնի համալսարանը, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը (LSE) և Ասիական զարգացման բանկի ինստիտուտը (ADBI)։ 

Ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները կիսվեցին տնտեսական միտումների և նոր օրինաչափությունների վերաբերյալ տարբեր վիճակագրական տեղեկություններով, ակադեմիական հետազոտություններով և այլ արժեքավոր մտքերով։ Նմանօրինակ քննարկումները լավ հիմք են կանխատեսումների, պլանավորման և ռազմավարության մշակման համար։ 

Գիտաժողովին ելույթներով և զեկուցումներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության, Իսլանդիայի, Արգենտինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Հունգարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կենտրոնական / ազգային բանկերի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ և ֆինանսական շուկայի առաջատար փորձագետներ։

Պանելային քննարկումներին զուգահեռ ներկայացվեցին կարճ դասախոսություններ, որոնց նպատակն էր խթանել քննարկումներ ֆինանսական ոլորտի ապագայի և նոր ձևավորվող միջավայրին ֆինանսական կառույցների հարմարվելու վերաբերյալ։ Քննարկումներ ծավալվեցին այն ազդեցությունների շուրջ, որոնք կապիտալի հոսքերի և միջազգային տնտեսական համագործակցության հնարավորությունների վրա թողնում են խորացող համաշխարհային մասնատվածությունը, «տնտեսական պատերազմները», կլիմայի փոփոխությունը և այլ գործոնները։ Անդրադարձներ եղան «թվային» և «կանաչ» տնտեսությանը սպասարկող կայուն համաշխարհային ֆինանսական համակարգ կառուցելու հեռանկարներին։

Գիտաժողովի ընթացքում կարևորվեց բաց և բազմակողմ երկխոսության միջոցով աշխարհի տնտեսագետների, կենտրոնական բանկերի և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև հաղորդակցման պահպանումը, ինչը հնարավորություն է տալիս միասին դիտարկել գլոբալ ֆինանսական միջավայրը և արձագանքել մարտահրավերներին։


 
 
 
 
















 
 
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (010) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​​​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next