Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Վերաֆինանսավորման տոկոսադրույք (ընդլայնված) Վերադարձ



​ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
02.05.2023

2023 թ. մայիսի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով  10.75%: 
2023 թ. մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է և կազմել 5.4%:  12-ամսյա բնականոն գնաճը ևս զգալիորեն նվազել է՝ կազմելով 6.4%:
2023 թ. առաջին եռամսյակում պահպանվել են համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի դանդաղ տեմպերը: Գնահատվում է, որ ԱՄՆ բանկային համակարգում ձևավորված խնդիրները հիմնականում համակարգային բնույթ չեն կրում և մակրոտնտեսական էական ազդեցություններ չեն ունենա: ՀՀ գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն պահպանվող բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը մնում է բարձր: Ուստի, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Միջազգային կոշտ ֆինանսական պայմանները նպաստում են ապրանքահումքային շուկաներում գների նվազմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ:
2023թ-ի սկզբին ՀՀ տնտեսությունում պահպանվել է բարձր ակտիվությունը, որին նպաստել է ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճը: Կապիտալի և աշխատուժի շարունակվող մեծ ներհոսքի, զբոսաշրջության զգալի ակտիվացման և ՀՀ տնտեսությունում եկամուտների ավելացման պայմաններում համախառն պահանջարկը մնում է բարձր: Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում 12-ամսյա գնաճը ՀՀ-ում նվազում է: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը և գնաճային սպասումները դեռևս շարունակում են նպաստել աշխատավարձերի և առանձին ապրանքախմբերում ու ծառայություններում բարձր գնաճի պահպանմանը:
ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն արագորեն կնվազի, առաջիկայում կձևավորվի նպատակային ցուցանիշից ցածր և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2023թ. մայիսի 17-ը հրապարակվելիք Մամուլի հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):


Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next