Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ֆինանսական ծառայություններից Վերադարձ



ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
12.10.2022
ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ Կենտրոնական բանկի կողմից Չլիցենզավորված  ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ֆինանսական ծառայություններից


Հաշվի առնելով վերջին շրջանում զեղծարարների ակտիվացումը՝ ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ երրորդ անձանց դրամական միջոցներ կամ քարտային տվյալներ փոխանցելուց, չօգտվել Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ֆինանսական ծառայություններից։

ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի (www.cba.am) «Ֆինանսական համակարգ և վերահսկողություն» բաժնի «Ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում: Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի «Զգուշացումներ» բաժնում կարող եք ծանոթանալ նաև ԿԲ կողմից վերջին հայտարարություններին ֆինանսական ոլորտում զերծարարությունների վերաբերյալ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/am/SitePages/warnings.aspx:

Հարգելի՛ քաղաքացիներ, Ձեր կողմից ստացվող ահազանգերը շատ կարևոր են մեզ համար՝ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից: Քանի որ զեղծարարությունների գովազդները տարբեր սոցիալական ցանցերում հաճախ թիրախավորված են և տեսանելի են միայն առանձին մարդկանց, խնդրում ենք նման գովազդների հանդիպելիս դրանց հղումներն ուղարկել մեզ, որպեսզի դիմենք իրավապահ մարմիններին և ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումները:

Թեմայի վերաբերյալ օգտակար հղումներ կարող եք գտնել ՀՀ կենտրոնական բանկի «ֆինանսական իրազեկվածության բարձրացման» նպատակով գործող «Ֆինանսներ բոլորի համար» կայքից հետևյալ հղումով՝ https://abcfinance.am/news.html​:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. (010) 56 37 61
էլ-փոստ. mcba@cba.am


Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next