ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
13.05.2022
Մեկնարկել է «ԻՄ ՄԵՆԹՈՐ» նախագիծը
Մայիսի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկեց «ԻՄ ՄԵՆԹՈՐ» նախագիծը, որին մասնակցեցին ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները: Հաշվի առնելով Հայաստանի երիտասարդների պոտենցիալը և փորձառու մասնագետների առկայությունը, Կենտրոնական բանկը ներդրել է այս ծրագիրը, որի շնորհիվ մեկ ընդհանրական հարթակում թե՛ մենթին, թե՛ մենթորը կկարողանան հնարավորինս մասնակցել մենթորական ինստիտուտի կայացմանը՝ նպաստելով առողջ, աստիճանական զարգացման տեսլականին:
Նախագծի նպատակը և գաղափարը անհատի, ֆունկցիայի, ինչպես նաև կառուցի մակարդակով և կառույցից դուրս լավ հարաբերությունների ստեղծումը և շարունակական զարգացումն է:
Այն իր մեջ ներառում է Կենտրոնական բանկի համար կարևոր 3 սկզբունքներ.
- Ռազմավարությունից բխող ուսուցման մշակույթի տարածում՝ ցանկալի մշակույթ,
- Ներկա և նախկին աշխատակիցների ներուժի արդյունավետ կիրառություն և շարունակություն՝ սիներգիա,
- Մարդկային կապիտալի բնագավառում արդի գործիքակազմի կիրառություն, արագ և լավ արդյունքի ստացում՝ ճկունություն:
ՀՀ կենտրոնական բանկի հրավերով The LOFT կենտրոնի «Իմ Մենթոր» ծրագիրը ադապտացվում է բանկի անձնակազմի գործարկման համար, որի նպատակը Կենտրոնական բանկի աշխատակազմում մենթորության ինստիտուտի ներդնումն ու զարգացումն է՝ ի նպաստ կադրերի մասնագիտական, անհատական առաջընթացի և աճի։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հեռ./ֆաքս՝ (010) 56 37 61