Կենտրոնական բանկը հրավիրում է ուսանողներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հետազոտությունների իրականացմամբ՝ մասնակցելու ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան հետազոտական մրցույթին:
Մրցույթն անվանվել է ի պատիվ Կենտրոնական բանկի առաջին նախագահ Իսահակ Աբասի Իսահակյանի և մինչ օրս իրականացվել է որպես կրթաթոշակի մրցույթ՝ ներգրավելով Հայաստանի և Արցախի բուհերի ուսանողներին: 2023 թվականից սկսած՝ մրցույթին կարող են դիմել նաև արտասահմանյան բուհերի հայազգի ուսանողներ, ինչպես նաև ոչ ուսանող հետազոտողներ:
Ծրագրի միջոցով նպատակ ունենք ստեղծել հետազոտողների համայնք և մեր հետազոտական օրակարգի շուրջ հավաքել, այդ հետաքրքրությունները կիսող հետազոտողներին, ում հետ Կենտրոնական բանկը կաշխատի զանազան հետազոտական նախաձեռնությունների և ծրագրերի շուրջ: Մենք նաև նպատակ ունենք ուսանողների շրջանում բարձրացնել հետազոտության նկատմամբ հետաքրքրությունը և բացահայտել նրանց հետազոտական ներուժը:
Դիմելու վերջնաժամկետը՝ 11/09/2023
Մրցույթի ընթացակարգը
- Մրցույթին դիմում
- Հետազոտական աշխատանքի ներկայացում հանձնաժողովին (ընտրված աշխատանքների հեղինակները կհրավիրվեն Կենտրոնական բանկ՝ հանձնաժողովին ներկայացնելու իրենց հետազոտական աշխատանքները)
- Մրցույթի ամփոփում և հաղթողների ճանաչում
Ովքեր կարող
են մասնակցել
- Ուսանողները (եթե դիմելու պահին
հանդիսանում են ուսանող)
- Ոչ ուսանող հետազոտողները
Մրցույթին կարելի է մասնակցել անհատական և թիմային աշխատանքով:
Մրցանակներ
Ընտրված
աշխատանքների հեղինակները կներգրավվեն Կենտրոնական բանկի հետազոտական
նախաձեռնություններում: Նախատեսվում են նաև դրամական մրցանակներ:
Ուսանողների
խմբում 3 լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների՝
- 1-ին տեղ՝ 1 միլիոն ՀՀ դրամ
- 2-րդ տեղ՝ 600 հազար ՀՀ դրամ
- 3-րդ տեղ՝ 400 հազար ՀՀ դրամ
Ոչ ուսանող
հետազոտողների 3 լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների՝
- 1-ին տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ
- 2-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ
- 3-րդ տեղ՝ 200 հազար ՀՀ դրամ
Հետազոտության
թեմաները
Հետազոտության
թեման անհրաժեշտ է ընտրել ԿԲ հետազոտական օրակարգի շրջանակներում:
ԿԲ հետազոտական օրակարգ
Հետազոտական/վերլուծական աշխատանքի նկատմամբ պահանջներ
- Հետազոտական աշխատանքի լեզուն՝ հայերեն,
անգլերեն
- Հետազոտական աշխատանքը
պետք է համապատասխանի «Chicago style» ձևաչափին և լինի մինչև 7000 նիշի
սահմաններում (մոտ 15 էջ)
- Արգելվում է
գրագողությունը՝ այլ անձի կողմից կատարված աշխատանքը որպես սեփական աշխատանք
ներկայացնելը՝ դիտարկվելով որպես կանոնների խիստ խախտում
- Աշխատանքը
չպետք է նախկինում հրապարակված լինի
- Համահեղինակների
քանակը չպետք է գերազանցի 3-ը: Ընդ որում, համատեղ աշխատանքը մրցանակի արժանանալու
դեպքում, մրցանակը բաշխվելու է հետևյալ սկզբունքով՝
- 1-ից ավելի հեղինակ
ունեցող աշխատանքը մրցանակի արժանանալու դեպքում մրցանակի է արժանանում աշխատանքի հիմնական
հեղինակը (աշխատանքում առավելագույն ներդրում ունեցած հեղինակը):
- եթե հետազոտական
աշխատանքի հեղինակ է հանդես գալիս ուսանող, իսկ համահեղինակ՝ ոչ ուսանող, ապա
հաջողության դեպքում, աշխատանքը արժանանում է ուսանողի համար նախատեսված մրցանակի:
- եթե հետազոտական
աշխատանքի հեղինակ է հանդես գալիս ոչ ուսանող հետազոտող, իսկ համահեղինակ՝ ուսանող,
ապա հաջողության դեպքում, աշխատանքը արժանանում է ոչ ուսանող հետազոտողի համար
նախատեսված մրցանակի:
Դիմելու համար կարող եք անցնել հետևյալ
հղումով: