Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Մեկնարկել է ամառային հետազոտական պրակտիկայի ծրագիրը Վերադարձ



 
ՀՀ կենտրոնական բանկում մեկնարկել է ամառային հետազոտական պրակտիկայի ծրագիրը, որի շրջանակում արտասահմանյան ԲՈւՀ-երի բազմաթիվ ուսանողներ հետազոտական աշխատանքներ են իրականացնում Կենտրոնական բանկում Հայաստանի  տնտեսությանը վերաբերող, ինչպես նաև ՀՀ ԿԲ համար հետաքրքրություն ներկայացնող արդի թեմաներով:
Պրակտիկայի ավարտին հետազոտական պրակտիկա անցնող ուսանողները իրենց աշխատանքի արդյունքները ներկայացնում են ՀՀ ԿԲ խորհրդին, ինչպես նաև այլ շահագրգիռ աշխատակիցներին: 
Այս տարի պրակտիկանտների շարքում են Հարվարդի, Նոտր Դամի, Թաֆթսի, Բոստոնի, Ուորվիքի համալսարանների, Լոնդոնի թագավորական քոլեջի, ինչպես նաև Թբիլիսիի պետական համալսարանի Տնտեսագիտության միջազգային դպրոցի ուսանողներ:
Մեծամասամբ, ուսանողների պրակտիկան կազմակերպվում է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում՝ հաշվի առնելով կենտրոնի հետազոտական ենթակառուցվածքներն ու ռեսուրսները, ինչպես նաև ուսանողների կացության համար անհրաժեշտ հարմարավետ պայմաններն ու միջոցները:
Նշենք, որ ինչպես պրակտիկայի դիմորդների քանակը, այնպես էլ համալսարանների ցանկը տարեցտարի մեծանում է:  
 
 
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. (010) 56 37 61
էլ-փոստ. mcba@cba.am
 
 
 
 
 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next