Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ Նիդեռլանդների/Բելգիայի ենթախմբի երկրների համաժողովին Վերադարձ



ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
30.05.2023
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ Նիդեռլանդների/Բելգիայի ենթախմբի երկրների համաժողովին

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մայիսի 24-27-ը մասնակցել է Տիվատ քաղաքում Մոնտենեգրոյի կենտրոնական բանկի կողմից կազմակերպված Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Նիդեռլանդների/Բելգիայի ենթախմբի երկրների համաժողովին՝ «Դեպի կայուն և բարեկեցիկ ապագա» թեմայով:
 Համաժողովին քննարկվել են մակրոտնտեսական, ֆինանսական, ենթակառուցվածքային քաղաքականության, ինչպես նաև գաղթականների, փախստականների զանգվածային տեղաշարժերով պայմանավորված ֆինանսա-տնտեսական խնդիրների հետ կապված հարցեր:

 Միջոցառման շրջանակում Մարտին Գալստյանը հանդիպել է ԱՄՀ և ՀԲ Նիդեռլանդների/Բելգիայի ենթախմբի գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսի, ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ, ելույթ ունեցել ԱՄՀ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ալֆրեդ Կամմերի, Նիդեռլանդների, Բելգիայի, Ռումինիայի, Մոլդովայի կենտրոնական բանկերի նախագահների և Հյուսիսային Մակեդոնիայի ֆինանսների նախարարի մասնակցությամբ քաղաքականությունների լավագույն համադրության թեմայով պանելային քննարկմանը:
 
 
ՏԵՂԵԿԱՆՔ
 
ԱՄՀ և ՀԲ Նիդեռլանդների/Բելգիայի ենթախմբում ընդգրկված է 15 երկիր (Անդորա, Հայաստան, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Իսրայել, Լյուքսեմբուրգ, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Ռումինիա, Ուկրաինա, Մոնտենեգրո): Ենթախումբը նախագահում է գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսը, որն անդամ երկրների շահերը ներկայացնում է ԱՄՀ գործադիր խորհրդում: 

Ենթախմբերի երկրների հանդիպումները տարեկան կտրվածքով կազմակերպվող կարևոր իրադարձություններ են, որոնց մասնակցում են եվրոպական և գլոբալ ֆինանսական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ և առաջատար փորձագետներ: 



 
 
 
 
 
 
 
 
 
____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (010) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next