ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Վիճակագրական հետազոտություններ
Սպառողների վստահության ինդեքս
2005 թվականի սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ, որոնց հիման վրա հաշվարկվել է սպառողների վստահության ինդեքսը:
Սպառողների վստահության ինդեքսը (ՍՎԻ)- ն ստացվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության և ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) և ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների և զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով:
Սպառողների վստահության ինդեքս. 2012թ. առաջին եռամսյակ
ՍՎԻ-ն նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել է 3.5%-ով, այն դեպքում, երբ նախորդ եռամսյակ գրանցվել էր նույն ցուցանիշի 5.3%-ով նվազում:
Ընթացիկ պայմանների ինդեքսն այս եռամսյակ նկատելիորեն աճել է (22.1%-ով):
Ընթացիկ պայմանների ինդեքսներից զգալի աճել են ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի և ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականների ինդեքսները: Տնային տնտեսությունների խոշոր գնումներ իրականացնելու փաստի ինդեքսի 38.7%-ով աճին զուգահեռ արձանագրել ենք տնային տնտեսությունների եկամուտների ընդամենը 2.4%-ով աճ: Ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ինդեքսն աճել է 24.5%-ով:
Ապագա պայմանների ինդեքսը շարունակում է նվազել: Այս եռամսյակ այն նվազել է 7.4%-ով՝ նախորդ եռամսյակի 10.7% նվազման դիմաց:
Ապագա պայմանները գնահատող ինդեքսներից ամենամեծ նվազումը գրանցվել է գալիք եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու ակնկալիքի ինդեքսի գծով՝ շուրջ 11% (նախորդ եռամսյակի 7% նվազման դիմաց): Գալիք եռամսյակում եկամուտների փոփոխության սպասումները նվազել են 8.9%-ով (նախորդ եռամսյակում այս սպասումների անկումն ավելի խորն էր` 17.2%): Մի փոքր նվազել է նաև գալիք եռամսյակում ընտանիքի զբաղվածության փոփոխության սպասման ինդեքսը (2.5%):
ՍՎԻ բաղադրատարրեր |
2012թ.
I եռ.
հաշվեկշիռ |
2011թ.
I եռ. հաշվեկշիռ |
2011թ.
IV եռ.
հաշվեկշիռ |
Փոփոխությունը
2012թ. I եռ.
2011թ. I եռ.-ի նկատմամբ, % |
Փոփոխությունը
2012թ. I եռ. 2011թ. IV եռ.-ի նկատմամբ. , % |
Սպառողների վստահության ինդեքս |
47.2 |
45.6 |
44.2 |
103.5 |
106.7 |
Ընթացիկ պայմանների ինդեքս |
41.1 |
33.7 |
39.8 |
122.1 |
103.3 |
Ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու փաստը` նախորդ եռամսյակի համեմատ |
57.1 |
41.2 |
51.9 |
138.7
|
110.1 |
Եկամուտների փոփոխությունը նախորդ եռամսյակի նկատմամբ |
38.3 |
37.4 |
40.8 |
102.4 |
93.9 |
ՀՀ ներկա տնտեսական վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականները |
27.9 |
22.4 |
26.7 |
124.5 |
104.4 |
Ապագա պայմանների ինդեքս |
53.2 |
57.5 |
48.6 |
92.6 |
109.5 |
Գալիք եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու ակնկալիքը` ընթացիկ եռամսյակի համեմատ |
50.7 |
56.8
|
53.8 |
89.4 |
94.4 |
Եկամուտների փոփոխությունը գալիք եռամսյակի ընթացքում |
53.5 |
58.8 |
43.1 |
91.1 |
124.3 |
Ընտանիքի զբաղվածությունը գալիք եռամսյակում |
55.4 |
56.8 |
49.0 |
97.5 |
113.0 |
|---|
Ինդեքսների հաշվարկը. Սպառողների վստահության ինդեքսն (ՍՎԻ) իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն:
Ներկա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը հաշվարկվել է որպես ներկա պայմաններին վերաբերող հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների փոփոխություն, իսկ ապագա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը` ապագային վերաբերող հարցերի հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն:
Յուրաքանչյուր հարցի համար հաշվեկշիռը հաշվարկվել է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար:
Հաշվեկշիռները տատանվում են [0, 100] միջակայքում: Հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայուն մակարդակ ընդունել ենք հաշվեկշռի տատանումը 45-ից մինչև 55-ը:
Արխիվ